25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից …

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը: Վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների փոխադրման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումները, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշել և կոտրել Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնել նրան և, ի վերջո, հանգեցնել […]

«Հակահայ ռեժիմը Արմեն Աշոտյանին բանտարկել է, որովհետև նա «լանցետով հերձում էր» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։ Հակահայ ռեժիմը նրան բանտարկել է, որովհետև նա «լանցետով հերձում էր» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով։ Աշոտյանը գիտեր, որ եթե շարունակի «լանցետով հերձել» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով, ապա մի օր նրան կզնդանեն։ Բայց Աշոտյանը շարունակում էր հերձել ու հերձել։ Ընդ որում, դա […]

«Շինծու քրեական գործով Ձեր կալանավորումը, Ձեր նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակելը մենք համարում ենք անօրինական». Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՆԱՄԱԿ Հարգարժան պարոն Աշոտյան, Սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը, եղեք առողջ, տոկուն, համբերատար։ Ցավոք, Ձեր այս տարեդարձի առիթով շնորհավորանքներն ու բարեմաղթանքները պիտի ընդունեք հեռավար, սակայն վստահ ենք, առավել գնահատված ու մեծարված է Ձեր կեցվածքն ու ամուր կամքը՝ տանելու ՀՀ դավադիր իշխանության կողմից արհեստածին մեղադրանք բարդելու արդյունքում քաղբանտարկյալի կարգավիճակը։ Ձեր առողջ դատողությամբ, քաղաքական գործչի […]

Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է

Այսօր «Հայաստանի Հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։ Իր 47-ամյակը դիմավորելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ֆեյսբուքյան հարթակում քաղաքական գործչին բազմաթիվ շնորհավորանքներ են ուղղել։ Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 14-ին, ապա կալանավորվել 2 ամսով։ Վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի բացարկը և վերաքննիչ բողոքը Աշոտյանին թողել կալանքի տակ:

Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի` դադարեցնելու Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը. Փաշինյան

Հարատև խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում։ «Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի` դադարեցնելու Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը», – նշել է նա։

Ծաղկաձորից մնացել է ձորը․ «Իրավունք»

Մի շարք մտավորականներ, մշակութային գործիչներ հայտարարությամբ էին հանդես եկել` ահազանգելով, որ Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի: Ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունքը» պարզել է հենց տեղում: Ծաղկաձորում արդեն կառուցվել եւ դեռ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում […]

Իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված թիվը խիստ վիճահարույց է, հունիսի 26-ին, […]

Փաստացի մեծամասնության կարծիքով` Աշոտյանը քաղբանտարկյալ է․ «Իրավունք»

Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի վերջին սոցհարցումները բավականին ուշագրավ արդյունքներ են ցույ ցտվել: «Գելափ»-ն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը եւ հարցին, թե արդյոք նա գտնվում է անազատության մեջ իշխանությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատելու հետեւանքով, հարցվածների 26 տոկոսը դժվարացել է պատասխանել: Իսկ 24.2 տոկոսը միանշանակ «այո» է պատասխանել, իսկ ահա «ավելի շուտ` այո» […]

Իսկ Երևանում, Վանաձորում, չգիտեմ էլ որտեղ տաշի-տուշի են անում, «պիվա» են խմում, խորոված ու չգիտես ինչեր են համտեսում… «Փաստ»

Դասական ձևակերպմամբ, դա կոչվում է՝ «խրախճանք՝ ժանտախտի ժամանակ»: Թե հատկապես դա ինչ է ու որ դրսևորումների դեպքում է կիրառվում, թերևս անհրաժեշտություն չկա հանգամանորեն բացատրել: Իսկ չկա անհրաժեշտություն, քանի որ շուրջբոլորը հենց դա է կատարվում, ինչպես ասվում է՝ «իրական ժամանակի ռեժիմում»: Եթե դեռ կան չկռահողներ, ապա նրանց համար թեթևակի մանրամասնենք, որ խոսքն այս օրերին Հայաստանի տարբեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի