20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իր ժողովրդին դավաճանած Հայաստանի վարչապետի կարծիքը մեզ հետաքրքիր չէ. Հարավային Օսիայի նախագահ

«Sputnik Южная Осетия»-ի հաղորդմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարեկամական հարաբերությունները։ Բայց մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը, որը Լեռնային Ղարաբաղը թողեց ծանրագույն վիճակի մեջ։

Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, հիմնականում ազգությամբ հայերի, որոնք սպասում էին Հայաստանի օգնությանը։ Փաշինյանն իր մեջ համարձակություն չգտավ ընդունելու Արցախի անկախությունը։

Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը»,- նշվել է հայտարարությունում։ Նա ավելացրել է, որ «այսօր Հարավային Օսիան, որը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության եւ մի շարք այլ երկրների կողմից, անկախ պետություն է, եւ բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ