04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱՄՆ դեսպանը Հ1-ի եթերում հեքիաթներ էր պատմում այն մասին, թե ինչ անվտանգ ու ապահով կապրեն հայերն Ադրբեջանում. Վրթանեսյան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին եվրոպաբնակ հայերի նամակը հուլիսի 21-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման համատեքստում է, ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Բոլորիս համար ակնհայտ է, որ որպես խաղաղության պայմանագիր փաթեթավորվող փաստաթուղթն, ըստ էության, Արցախի հանձնման փաստաթուղթն է։ Բոլորս հասկանում ենք, որ արցախահայերը Ադրբեջանի կազմում որևէ ապագա չեն կարող ունենալ։ Դա շատ լավ […]

«Կարելի է 2-3 ամսում իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել. Փաշինյանը պետք է լռի». Օսկանյան

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այն կարծիքին է, որ պետք է մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով հնարավոր է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ չստորագրի: «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նա բոլորին կոչ արեց մասնակցել ստորագրահավաքին: Նա նշեց, որ չի լսել ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի երկու ելույթները. «Լրահոսից ուղղակի […]

«Արցախը չի ընկրկելու թշնամու առջև». Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր Երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու […]

«Եթե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէին ճանաչում, էդ ինչպե՞ս էին ՀՀ սուվերեն տարածք Մեղրին դրա դիմաց Ադրբեջանին տալիս». ՔՊ-ականն արձագանքել է Օսկանյանին

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագան Ալեքսանյանն արձագանքել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ «Չգիտեմ, թե ինչո՞ւ է Վարդան Օսկանյանը որոշել, որ տասնյակ անհաջող փորձերից հետո իր մոտ միևնույն է ստացվելու է ժողովրդին հիմարացնել, բայց փաստ է, որ նորից սխալվել է։ Նախ գնացել ստորագրում է մի օրենքի նախագծի տակ, որն ասում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում […]

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում ԱՄՆ դիրքորոշումը. Փաշինյանը շնորհավորել է Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Միացյալ Նահանգները և իր ժողովուրդը պետության կերտման բարդ գործընթացն անցել են անկախության գաղափարի շուրջ համախմբման, […]

Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու: Նա, մասնավորապես, գրել է. «Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք… Արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ ղեկավարին, […]

Մեզ պարտադրված հիբրիդային պատերազմում այս տգետներին պարտվելն ամոթալի է․ Վարդան Ոսկանյան

Իրանագաետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հերթական տխմար նյութն է տարածել հայերիս շրջանում, իբր, թյուրքական ծագման ազգանունների մասին, որի հիման վրա հեռուն գնացող «եզրակացություններ» են արվում։ Այն, որ նման ազգանուններ կան և, որ դրանք հիմնականում Օսմանյան կայսրությունում թուրքախոսների համար դժվար ընկալելի և արտաբերելի հայկական անուններն անձնագրավորման ընթացքում տվյալ անձի կամ ընտանիքի մասնագիտության թուրքերեն […]

ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին. «Հետք»

ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին. «Հետք» «Հետքը» գրում է՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով։ Գյուլագարակում իր ապօրինի կառուցած շինություններն օրինականացնելուց հետո, դրանց զբաղեցրած համայնքային հողերը քրոջ որդու անունով գրանցելուց բացի՝ համայնքապետը զբաղվել է մերձավորի անունով գրանցված հողի կատեգորիայի փոփոխմամբ և հաջողության հասել։ Փաստաթղթավորումից հետո ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի