Քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկել է կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զեկուցվել են վերջին հանդիպման ժամանակ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ կատարված քայլերը՝ կառուցապատում-հարկային վարչարարություն, ծրագրերի իրականացում-իրացում շղթայի համատեքստում: Դրանք վերաբերել են կառուցապատողի կողմից ենթակառուցվածքների` ջրամատակարարման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման ապահովմանը, երկրատեղեկատվական […]





































