01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը սրտանց շնորհավորել է

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ:

Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարևորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, զանգվածային լրատվամիջոցների դերն առավել պատասխանատու է դառնում թե՛ որպես տեղեկատվության աղբյուրի և թե՛ որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ազդեցիկ միջոցի: 

Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր պատվով կրում են իրենց պատասխանատու կոչումն ու մասնագիտական բարձր որակներով կարողանում են հանրության ուշադրությունը հետևողականորեն սևեռել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա, որոնք այդուհետ դառնում են նախադեպեր և փոխում են կարծրացած մտածելակերպեր, մարդկանց, նաև` մեր իրականությունը: Եվ պատահական չէ, որ ձեզ արդարացիորեն համարում են չորրորդ իշխանություն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Նաև մաղթում եմ, որ շարունակեք պատվով ու սկզբունքայնությամբ կատարել մասնագիտական ձեր աշխատանքը՝ վերլուծական ձեր միտքն ու անաչառ գրիչն այսուհետ ևս ծառայեցնելով մեր ժողովրդի նվիրական  նպատակներին` ի բարօրություն մեր երկրի և մայրաքաղաք Երևանի:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ