Լուրջ սկանդալ․ Ժողովուրդ
«Ծառուկյան» դաշինքը լուրջ սկանդալի մեջ է հայտնվել: Երեկ ԿԸՀ-ն հրապարակել է պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Բայց պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքի՝ «մանդատից հրաժարված» թեկնածուներից ոչ բոլորն են իմացել, որ իրենք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Մասնավորապես «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, ում անունն ինքնաբացարկ հայտնած թեկնածուների շարքում էր, ասել է, թե ինքը մանդատից հրաժարվելու դիմումի մասին առաջինը լրագրողներից է տեղեկացել: «Հաստատ ես չեմ գնացել ԿԸՀ,- ասել է նա եւ հավելել,- գնալու եմ Աժ, բա էլ ինչի համար էի պայքարում»:
Մանդատից հրաժարված թեկնածուների մեջ կար նաեւ Նապոլեոն Ազիզյանի անունը, բայց նա էլ ասել է. «Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու»: Ու ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքում ինչ-որ անձինք միանձնյա որոշում են կայացրել եւ այդ թեկնածուների փոխարեն դիմումներ են գրել, ԿԸՀ ներկայացրել, կամ էլ պարզապես ժամանակին այդ մարդկանցից համապատասխան դիմումներ են վերցրել ու հիմա դրանք ներկայացնում են Աժ. երկու դեպքում էլ կատարվածն ամոթալի է, մեղմ ասած: Հետաքրքիր է՝ այսօր ինչպես կվարվի այդ դիմումների հետ ԿՐՀ-ն՝ ունենալով թեկնածուների՝ լրատվամիջոցներով հայտարարությունները, թե իրենք ինքնաբացարկ չեն հայտնել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։