01 Մարտի, Saturday, 2025
KFC

ԱԱԾ-ն սկսել է`երկու ճանապարհ. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայությունում «Իգլայի» գործով երեկ հերթական հարցաքննությունն է իրա­կանացվել: Օրաթերթին տեղե­կություններ հասան, որ հարցաքննվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Իսկ թե կոնկրետ ինչ հացեր են տվել իրավապահները Սանասար Գաբրիելյանին, պարզել չհաջողվեց, սակայն ակնհայտ է մեկ բան, որ տեւական ժա­մանակ ԱԱԾ որեւէ քննչական գործո­ղություն չէր իրականացնում, եւ երեկ­վանից սկսել է այդ գործընթացը:

Այս հանգամանքը ամենայն հավանակա­նությամբ պայմանավորված է նրա­նով, որ մայիսի 24-ին լրանում է գոր­ծով կալանավորված անձանց եր­կամսյա կալանքի ժամկետը, եւ ըստ էության ժամկետը լրանալուց հետո ԱԱԾ-ն կամ պետք է դիմի դատարան կրկին նրանց կալանքի ժամկետը եր­կարացնելու միջնորդությամբ, կամ փոխի խափանման միջոցը:

Ենթադր­վում է` նրանք կընտրեն առաջին տար­բերակը: Միայն թե միջնորդության մեջ պետք է ապացույցներ լինեն, որոնք հիմք կհանդիսանան, որ դա­տարանը բավարարի միջնորդությու­նը, եւ ահա, ըստ ամենայնի, ԱԱԾ-ն այս քայլին է գնացել ապացույցների ձեռքբերման նպատակով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ