01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Լյուդմիլա Պուտինայի ու նրա նոր ամուսնու բացառիկ լուսանկարները /ֆոտո/

Ռուսական StarHit հանդեսը բացառիկ լուսանկարներ է հրապարակել, որոնցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինն է՝ Լյուդմիլան, իր նր ամուսնու՝ Արթուր Օչերետնիի հետ։ Զույգին հաջողվել է լուսանկարել Լոնդոնի օդանավակայանում։  Հարկ է նշել, որ ՌԴ նախկին առաջին տիկնոջ երիտասարդ ամուսինը /նա 39 տարեկան է/, ապրում է Լոնդոնում, եւ կինն էլ հաճախ մեկնում է Լոնդոն։ А       […]

Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ցուցահանդես

Երևանի քաղաքապետարանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ  Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Արցախի նոր սերնդի ինը արվեստագետների շուրջ 6 տասնյակ աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ և գրաֆիկա: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, […]

Մսի գինն անցած տարվա համեմատ՝ աճել է 0.8 տոկոսով

2017 թվականի  առաջին երեք ամիսների ընթացքում  Ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին,  որ 206 ապրանքախմբերի վրա գներն աճել են 1.4 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հանդիպմանն ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով փետրվար-մարտ ամիսների գնաճի ցուցանիշները: «Մսի գները անցած տարվա համեմատ աճել են 0.8 տոկոսով, միայն մարտ ամսին՝ […]

Նովրուզ տոնի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է 8100 իրանցի

2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր: Նախորդ տարվա մարտի 19-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ: 2017 թվականին Իրանից դեպի Հայաստան իրանական ավիաընկերություններն իրականցրել են 80 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ, իսկ […]

Պետությունը չի կարող գործարարներին ստիպել ճանապարհներ կառուցել.նախարար

«Պետությունը չի կարող գործարարներին ստիպել ճանապարհներ կառուցել»,-այսօր  կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ կարելի է պայմանավորվել տեղական նախագծերի շուրջ, բայց հանրապետական եւ միջպետական նշանակության մայրուղիներով միայն կառավարությունը կարող է զբաղվել:  

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 450 ուսանող ստացավ ուսման վարձի զեղչ

Ապրիլի 6-ին Ագրարային համալսարանի դահլիճը լեփ-լեցուն էր 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներով։ Նրանք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան ուսման վարձի փոխհատուցման։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը իր խոսքում նշեց, որ սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ուսման վարձի փոխհատուցման հերթական ծրագիրն է, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ` […]

ՕՐՕ-ն ոչ միայն իր պարտության մեջ է մեղադրում «Ելքին» (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ նոր պառլամենտի որակը սարսափելի է լինելու: «Այն ավելի վատն է լինելու, քան նախորդը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Իսկ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ այս պառլամենտն իր որակական կազմով, ինելեկտուալ առումով ավելի բարձր է, քան նախորդը: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի վերաբերյալ շրջանառվող լուրերին, թե այն իշխանության […]

Ըստ հաղորդման` պատոնատար անձը 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք է պահանջել և ստացել

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նույն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս 23.03.2017թ.-ին հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ […]

Ո՞վ է գնահատելու նախարարին/տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքվեցին , թե իր վերանշանակումը հավանակա՞ն է, թե՞ ոչ: «Չեմ կարող ասել, ես չեմ գնահատելու իմ աշխատանքը»,-ասաց նախարարը: Ո՞վ է գնահատելու՝ հարցին Իգնատի Առաքելյանը արձագանքեց.«Վարչապետն ու նախագահը»: Մանրամասները՝ տեսանյութում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի