26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սխալներ, որոնք թույլ են տալիս դեմքը‬ լվանալիս

Մաշկի խնամքի կարեւոր բաղկացուցիչը դրա ճիշտ լվացումն է։ Շատերն անգիտացաբար լվացվելիս թույլ են տալիս սխալներ, ինչից էլ տուժում է մաշկը։

Տարածված սխալներ.
Սկզբում մաշկը թրջում եք, հետո նոր քսում լվացվելու համար նախատեսված միջոցը, ինչն էլ հնարավորություն չի տալիս մաքրել ծակոտկենները։

Օգտագործում եք սխալ ընտրված միջոց։ Մի լսեք ընկերների խորհուրդներին. նույն միջոցը կարող է լավ ազդել իրենց մաշկի վրա, սակայն վատ անդրադառնալ ձեր դեմքին։ Ճիշտ է մեկ անգամ խորհրդակցել կոսմետոլոգի հետ, ով կասի, թե կոնկրետ ձեր մաշկին որ միջոցն է համապատասխանում։

Լվացվում եք միայն գիշերը. Եթե ճիշտ պրոցեդուրաներով սկսեք առավոտը, ապա թարմ տրամադրությունը կպահպանվի ողջ օրվա ընթացքում։

Գիշերը թողնում եք շպարը։ Սովորական ջուրը չի մաքրում շպարը, այդ պատճառով էլ օգտվեք միայն կոսմետիկան մաքրող լվացվելու միջոցներով։

Ինչպես խնամել մաշկը.

Սկզբում հանեք շպարը. մի խնայեք շպարը մաքրող կոսմետիկական միջոցների վրա. ձեր դեմքը լավագույնին է արժանի։

Լվացվելու միջոցը քսեք չոր մաշկին. պարզապես տարածեք լվացվելու գելը կամ փրփուրը ձեռքերում եւ կոկիկ տրորեք դեմքին մինչեւ լվանալը։

Սկրաբ օգտագործելու դեպքում դեմքը լվացեք նախ տաք, հետո նոր սառը ջրով. այս պրոցեդուրայից հետո մաշկը կդառնա հարթ եւ ձիգ։

Մի տրորեք դեմքը սրբիչով. սա նպաստում է կնճիռների առաջացմանը։ Ավելի ճիշտ է մաշկը թողնել, որ ինքնուրույն չորանա կամ պարզապես թեթեւակի փափուկ սրբիչով կամ անձեռոցիկով դոփել թաց դեմքը։
Խոնավեցրեք մաշկը կրեմով. սա թեպետ վերջնական, սակայն կարեւոր քայլերից է։

Ճիշտ ընտրված կրեմը պահպանում է մաշկի բնական ջրային բալանսը, խոչընդոտում դրա չորացմանը, պահպանում երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Դեմքին եւ վզին քսեք խոնավեցնող քսուկի բարակ շերտը եւ կոկիկ մերսեք։

Որպեսզի խուսափեք մաշկի ժամանակից շուտ ծերացումից, մերսման շարժումներն արեք ներքեւից վերեւ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ