Ինչ է նշանակում Հիսուսին Տեր խոստովանել /տեսանյութ/
Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի միջև բանավեճի պահանջը պետք է օրենքի պահանջ լինի: Բանավեճից խուսափող կողմը պետք է զրկվի ընտրություններին մասնակցելուց, որովհետև չգնալ բանավեճի՝ արդեն որոշակի անկարողության նշան է, էլ ո՞ւր մնաց կառավարման կարողությունը: «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:
Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի մամուլի գրասենյակին, տեղեկացնում է, որ Էրդողան-Պուտին հանդիպում տեղի ունենա Սոչի քաղաքում։ Երկկողմ հանդիպման օրկարգում կլինեն ռուս-թուրքական հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Արքայական Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին, ով Հայաստան է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով՝ մասնակցելու ԵՊԲՀ-ի և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»: Հանրապետության Նախագահը դրվատանքի արժանի է համարել Նորին Արքայական Մեծության մասնակցությունը Հայաստանում կազմակերպված առողջապահության բնագավառի կարևոր […]
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր յութուբյան ալիքում ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա: Երգի խոսքերի հեղինակները Նարեկ Հովսեփյանն է եւ Արտյոմ Մանուկյանը, երաժշտության հեղինակ՝ Իվետա Մուկուչյան: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Բեռլինում եւ Հայաստանում: Իվետա Մուկուչյանի խոսքով՝ երգը հնարավորություն կտա մտածելու այն մասին, թե ինչ են մարդիկ գտնում կամ կորցնում կյանքի […]
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի և խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հատկացված […]
«Իմ պաշտոնանկության մասին տեղեկությունները, որ շրջանառում են, դա զուտ մամուլի տեղեկություններ են, առարկայական քննարկումներ դեռևս չկան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ինչ վերաբերում է սոցապնախարարության 5-ամյա ծրագրին, ինչպես հարցին, թե նրա հավանական պաշտոնանկությունից հետո ինչ ընթացք կունենան, նախարարը պատասխանեց, որ չի կարծում, որ այդ ծրագրերը կիսատ կմնան:
«Թերություններ կան, բայց գործ արվում է: Ես իմ ձայնը տալու եմ ՀՀԿ թիմին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: Ազատամարտիկը ընդգծում է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը իր կամային հատկությունները ժառանգել է հորից` Տարոն Մարգարյանից: «Ինքը արդեն եփվել է այս ամենի մեջ, հետևաբար գիտի ինչ է պետք քաղաքին»,-նկատեց Գևորգ Գևորգյանը: Մանրամասները` տեսանյութում:






























