Ես իշխանությունների հետ ավելի վատ եմ խոսում. Արա Աբրահամյանը` Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրան ներկայացնելու է երկրի զարգացման վերաբերյալ տարբեր ծրագրեր: Այսօր նա այս մասին հայտնեց լրագրողներին ճեպազրույցի ընթացքում: Արա Աբրահամյանը միաժամանակ նշեց, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերին պետք է վերահսկել, որպեսզի նրանք կատարեն իրենց ծրագրերը: «Մենք բոլորս մեղավոր կլինենք, որ այդ մարդիկ իրենց խոստումները չկատարեն»,-նկատեց նա:
Դիտարկմանը, թե ընտրությունները ազատ ու թափանցիկ չեն եղել, նա արձագանքեց. «Ես կարդում եմ միջազգային թերթերը, որտեղ գրված է, որ ընտրություններն արդար են եղել»: Նա խոստովանեց, որ ընտրությունների արդյունքներն անսապասելի էին իր համար, սակայն կարևորագույնը ժողովրդի կամքն է իր համար:
Henaran.am-ի դիտարկմանը, թե ինչու իշխանություններին չի ներկայացնում իր մտահոգությունները երկրի զարգացման կամ եղած խնդիրների վերաբերյալ, նա պատասխանեց, թե հիմա բարձրաձայնում է այդ մասին, իրենք էլ կարող են կարդալ, նայել, տեսնել: Մեկ այլ դիտարկման, թե ստացվում է, որ առավոտյան հանդիպում է իշխանավորների հետ, երեկոյան՝ քննադատում, գործարարն այսպես պատասխանեց. «Ես որ հանդիպում եմ իրանց, ավելի վատ եմ խոսում, քան թե ձեր հետ»: