03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մի սպանիր /ֆոտոշարք/

Այս կադրերը Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղի մերձակա հանգստի գոտում։ Այստեղ պարբերաբար հանգստացողներ են գալիս՝ հատկապես սոճիների փոշոտման այս շրջանում։ Բնության գրկում հանգիստը վայելելուց, արարչագործության բարիքները սպառելուց հետո, մարդը հեռանում է՝  թողնելով ավերիչ հետքեր:   

«Ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում» /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Կառավարական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է` Արցախն, անկախ ամեն ինչից, առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում: «Տնտեսական աճն էլ հասնում է ընդհուպ մինչև տասը տոկոսի: ՀՀ-ն բանակցային դաշտում ոչ թե փոխարինում է Արցախին, այլ Արցախի կողքին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «ՀՀ նախագահին պետք չէ մեղադրել ու պնդել, […]

Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է վերջինիս նախկին փեսան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 34-ամյա տղամարդը՝ Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 31-ին Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված […]

Զինվոր, բժիշկ, բարեց, քննիչ…երեխաների` ապագա պլաններից (տեսանյութ)

Պարզվում է` արական սեռի հայ երեխաները ցանկանում են զինվոր դառնալ, հայրենիքը պաշտպանեն, երբ կմեծանան: Իսկ որպես մասնագիտություն նախընտրում են քննիչ լինել, ըմբշամարտով զբաղվել: Աղջիկներն էլ ցանկանում են բժիշկ ու երգչուհի դառնալ: Ինչո՞ւ բժիշկ, որովհետև ասում են, որ ամենալավ մասնագիտությունն է: Երեխաները մյուս բոլոր մանուկներին մաղթում են կապույտ երկինք, երջանկություն: Henaran.am-ի փոքրիկ հարցախույզը երեխաների հետ` տեսանյութում: […]

Մայիսի 25-ից մինչև 31-ը գրանցված երկրաշարժերը

Ս.թ. մայիսի 25-ից մինչև 31-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ չի գրանցել:    Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մայիսի 26-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի […]

«Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի»

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա  առթիվ: «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի, մենք պիտի օգնենք, որ այն վերածվի հնարավորության: Յուրաքանչյուրիդ մեջ երազելու բնական մղում կա, մենք պիտի աջակցենք, որ երազանքը դառնա իրականություն: Պետք է ամեն ինչ անել, որ […]

Հաշվետվություն կտան

Այսօր՝ հունիսի 1-ին Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կարևոում են համայնքների և մարզերի զարգացման պլանները, իսկ զարգացման պլաններ մշակելու և արված աշխատանքները զեկուցելու համար ՀՀ տասը մարզերում կանցկացվեն խորհրդակցություններ: «Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ 20 օրվա ընթացքում կառավարություն ներկայացնել իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված արդյունքները: Ներկայացնել այն կոնկրետ արդյունքները, որոնք նվազեցրել են կոռուպցիոն […]

Ովքեր են Մոսկվայի փոթորիկի հետեւանքով զոհվածները․ նախնական տվյալներով՝ հայեր չկան /ֆոտո, տեսանյութ/

Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ավելի քան 137 վիրավոր կա։ Նշվում է սակայն, որ այս թվերը դեռեւս վերջնական չեն։  Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, զոհվածների մեծ մասը մահացել է ծառերի տապալման հետեւանքով։ Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են զոհերի անունները։ Ցանկը, սակայն, վերջնական չէ։ Նշենք, որ հրապարակված նախնական ցանկում հայկական ազգանունով անձինք […]

«Շատ մեծ բեռ ու միսիա ունեք». վարչապետը՝ Դավիթ Հարությունյանին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին: «Շնորհավորում եմ պարոն Հարությունյան և նկատեմ, որ շատ մեծ բեռ ու միսիա ունեք»,-հավելեց վարչապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի