14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանական կողմի կորուստները պարզ երևում են տեսանյութում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ուժերի ակտիվությանն ի պատասխան ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների տեսանյութը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ «Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների […]

Համարում եմ, որ դա պետք չէր. նախկին պաշտոնյան` Օհանյանից (տեսանյութ)

«Ես իմ կարծիքն ասել եմ. համարում եմ, որ դա պետք չէր, հիմա էլ եմ համարում, որ դա պետք չէր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանը` խոսելով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախկին նախարարը ՕՐՕ դաշինքի առաջնորդն էր: Դաշինքը չանցավ խորհրդարան:

Տանձուտ գետում դի է հայտնաբերվել

Մայիսի 17-ին, ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 50 շենքի մոտակա «Տանձուտ» գետում տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները գետից դուրս են բերել 1938 թ. ծնված Զ. Գ.-ի (ծնվ. 1938թ.) դին և հանձնել […]

Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, խնդիրներն ու անելիքները: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարապետյանին ներկայացրել է, մասնավորապես, քաղաքացիական պատրաստության միջոցով ազգային դիմակայության բարձրացման, աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, բնակչության օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ կարողությունների զարգացման, միջազգային կայուն գործընկերության և այլ ուղղություններով […]

Ստացվել է 17 հաղորդում՝ մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ մայիսի 17-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 17 նյութ՝ մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Նշված 17 նյութերից 6-ն ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝ Ավան […]

Իրանը դրական մոտեցում ունի հայերի հանդեպ

Օրեր անց՝ մայիսի 19-ին, Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ հաղթողի հիմնական հավակնորդներն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին և պահպանողականներից Իբրահիմ Ռաիսին: «Նախագահի թեկնածուներից  մեկը՝ Մուհամմեդ Բագիր Գալիբաֆը, որը Թեհրանի քաղաքապետն էր, ինքնաբացարկ հայտնեց՝ հօգուտ Ռաիսիի: Սա շատ հետաքրքիր մոտեցում էր, որովհետև նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ՝ 2013 թվականին, երբ հաղթեց Ռոհանին, խնդիրն այն էր, […]

Պաշտոնանկությունները սկսվել են (լրացված)

ՀՀ նախագահի հրամանագրով Գևորգ Կոստանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից:  Մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանն է ազատվել խորհրդականի պաշտոնից, իսկ Ֆելիքս Ցոլակյանը` նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը, Գևորգ Կոստանյանն ու Ալիկ Սարգսյանը վերցրել են պատգամավորության մանդատները:

Ծառուկյանի անվտանգության աշխատակիցն իմ ազգականն է. Ն. Ազիզյան /տեսանյութ/

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում է նաև պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը: Հարցին, թե կլինի պատգամավոր, թե ոչ, ասաց. «Համբերեք էլի, մի ժամից կիմանաք»: Հարցին, թե ցանկանում է լինել պատգամավոր, նա պատասխանեց. «Այո, ուզում եմ»: Ինչ վերաբերում է լուրերին, թե օրերս Գագիկ Ծառուկյանի անվտանգության աշխատողն այցելել է իրեն, նա շեշտեց. «Տվյալ աշխատակիցն իմ ազգականն է, այդ […]

Սերժ Սարգսյանի հրամանագրով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Արփինե Հովհաննիսյանն ազատվել է Արդարադատության նախարարի պաշտոնից: ՀՀ նախագահի հրամանագիրը Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի