27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայիսի 25-ից մինչև 31-ը գրանցված երկրաշարժերը

Ս.թ. մայիսի 25-ից մինչև 31-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ չի գրանցել:

   Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մայիսի 26-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք: Հաջորդ օրը Իրանում գրանցված 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.5) ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Ահար քաղաքից 13 կմ դեպի արևմուտք: Մայիսի 29-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ է տեղի ունեցել կրկին Իրանում՝ Գերմի քաղաքից 39 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն օրը գրանցված հաջորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի Օզալպ քաղաքից 29 կմ դեպի հարավ` 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2):

         Տարածաշրջանից դուրս. 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել մայիսի 29-ին Ինդոնեզիայում՝ Պոսո քաղաքից 39 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել քաղաքի բնակիչների մոտ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ