26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայտնի է վարչապետի մամուլի նոր քարտուղարի անունը

Հայտնի է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի  մամուլի նոր քարտուղարի անունը։  Վարչապետը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Արարատյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար։

Ազնվությունից ու բարոյականությունից խոսացող, սակայն անազնիվ ու անբարոյական …

Հիշու՞մ եք հայկական ծագումով ֆրանսիացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք» ֆիլմը: Հիշու՞մ եք, երբ թերթի խմբագիրը մերկանում է ընկերության նախագահի հրամանով խմբագրությունում պտույտ կատարելու պայմանով: Տեսնելով մերկացող խմբագրին նախագահն ասում է. «Դե հիմա ասեք, թե երկուսիցս ո՞վ է հրեշը: Ե՞ս, ով հրամայում է մերկանալ, թե՞ Դուք, ով համաձայնում է ցույց տալ հետույքը: Կարծում […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը պետք է ամրագրվի գործնական քայլերով. Տիգրան Աբրահամյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, կարծես թե, գիտակցում են պահի լրջությունը և հասցեական հայտարարությունն այն նվազագույն է, ինչը կարող էին անել համանախագահները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 18-ի հայտարարությանը: «Այս հայտարարությամբ միջնորդ երկրները փորձում են կանխել էսկալացիոն պրոցեսները, որովհետև Ադրբեջանը հետևողականորեն սրություն […]

Մեղադրանք է առաջադրվել՝ կնոջն ինքնասպանության հասցնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողութունների արդյունքում պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները. կնոջն ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Նախնական տվյալներով՝ Երևանի բնակչուհին՝ 1986թ. ծնված կինը, ինքնասպանություն գործելու նպատակով, 2017 թվականի մարտի 3-ին նետվել է տան երկրորդ հարկից նկուղային հարկ, որի […]

Խորհրդարանում ընտրություններ են (ֆոտո)

Ազգային ժողովում այս պահին ընտրում են մշտական հանձնաժողովների 9 նախագահներին: 12 հանձնաժողովը ՀՀԿ-ի առաջարկությամբ կրճատվեց ու դարձավ 9: Հանձնաժողովի նախագահների թեկնածուներից 6-ը ՀՀԿ-ից են, իսկ 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից: Մինչև քվեարկությունը  բոլոր ինը հանձնաժողովների նախագահների թեկնածուները ելույթ ունեցան՝ ներկայացնելով իրենց տեսլականը:  Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Եվրոպական ինտեգրման […]

Գուցե քեզնից պատվավորը գա

«Ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»: Ղուկաս 14:7-11 Հիսուս պարզ օրինակ է տալիս, որ եթե քեզ հրավիրում են հարսանիքի, առաջին, պատվավոր տեղը մի նստիր. գուցե քեզնից ավելի պատվավոր մեկը գա և քեզ ասեն, թե քո տեղը զիջիր նրան։ Խոնարհությունը մարդկային ուժեղ բնավորության դրսևորում է։ Պետք […]

«Ելքը» կսատարի «Ծառուկյան» դաշինքին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական 9 հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվարկելու «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներին:  «Չնայած «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ պաշտպանում են ԱԺ-ում մեր նախագծին, բայց «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ արդյունքում կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի առաջարկած տարբերակին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը ՀՀԿ-ի թեկնածուներից կողմ […]

Ազգային ժողովի աուրան այն չէ (տեսանյութ)

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասում է, որ խորհրդարանն ընդհանրապես այն միջավայրը չէ, որից ինքը եկել է, որտեղ սովոր է աշխատելու: «Բայց ես կարծում եմ՝ բնական է՝ կհարմարվենք: Եվ ես շատ կուզենայի, որ Ազգային ժողովի նույն սենյակները, ամբողջ աուրան ու մթնոլորտը համապատասխաներ առաջադիմական երկրների օրենսդիր մարմիններին ու այն երկրների, որտեղ որ ԱԺ պատգամավորն իշխանության, ժողովրդի […]

Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները կհանդիպեն

Մայիսի 22-ին Ստամբուլում  կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության  ժողովի  (ՍԾՏՀ) ժամանակ ծրագրվում է հանդիպում կազմակերպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Այդ մասին, ըստ թուրքական  «Yenicaggazetesi» թերթի կայքի, նշված է Ռուսաստանի կառավարության հայտարարության մեջ: Մեդվեդևին Ստամբուլում կուղեկցեն Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը և Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, […]

Խախտելով պառլամենտական ավանդույթը…

Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ մշտական 9 հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցի քննարկումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթով անդրադարձավ բոլոր թեկնածուներին: Նախ նշեց, որ խախտում է պառլամենտական սովորույթն ու անդրադառնում է ոչ միայն իր կուսակիցներին, այլև «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածուներին: Վարդան Բոստանջյանի հետ, ինչպես ինքն ասաց, պատիվ է ունեցել աշխատելու խորհրդարանում: «Այդ տարիները եղել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի