20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ովքեր են Մոսկվայի փոթորիկի հետեւանքով զոհվածները․ նախնական տվյալներով՝ հայեր չկան /ֆոտո, տեսանյութ/

Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, ավելի քան 137 վիրավոր կա։ Նշվում է սակայն, որ այս թվերը դեռեւս վերջնական չեն։ 

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, զոհվածների մեծ մասը մահացել է ծառերի տապալման հետեւանքով։ Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են զոհերի անունները։ Ցանկը, սակայն, վերջնական չէ։ Նշենք, որ հրապարակված նախնական ցանկում հայկական ազգանունով անձինք չկան։

Նշենք նաեւ, որ զոհերի թվում 11 տարեկան երեխա կա։ 

Մոսկվայի քաղաքապետարանը զոհերի ընտանիքներին 1-ական միլիոն ռուբլի կվճարի։

Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում գրանցված փոթորիկն ամենամահաբերն էր վերջին 100 տարիների ընթացքում տեղի ունեցած փոթորիկներից։ 

Посмотреть изображение в Твиттере
9a8c4ef557fab0c8c718d96c74acca0b
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ