04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հաշվետվություն կտան

Այսօր՝ հունիսի 1-ին Կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կարևոում են համայնքների և մարզերի զարգացման պլանները, իսկ զարգացման պլաններ մշակելու և արված աշխատանքները զեկուցելու համար ՀՀ տասը մարզերում կանցկացվեն խորհրդակցություններ:

«Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ 20 օրվա ընթացքում կառավարություն ներկայացնել իրականացված գործողությունների հետևանքով արձանագրված արդյունքները: Ներկայացնել այն կոնկրետ արդյունքները, որոնք նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը, ապահովել են քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- ընդգծեց վարչապետը:

Վարչապետը նշեց՝ մարզպետները պետք է ներկայացնեն այն պաշտոնյաների ցանկը, որոնց մասնակցությամբ պետք է անցկացվի խորհրդակցությունը. «Պետք է ցանկ և ժամ ունենանք: Անցկացնելու ենք կառավարության նիստի նման մի խորհրդակցություն: Ինչո՞ւ չենք ասում կառավարության արտահերթ նիստ, որ ամբողջ կազմով չգնանք: Առաջարկում եմ դա անցկացնել շաբաթ օրը, որպեսզի մեր աշխատանքներին չխանգարի»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ