11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գոռ Հակոբյանի եւ Սերժ Թանկյանի պատակահան հանդիպումն օդանավակայանում

Գոռ Հակոբյանն այսօր առավոտյան մեկնել է Լոս Անջելես: «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանն օդանավակայանում հանդիպել է հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Գոռը լուսանկարվել է երաժիշտի հետ եւ այն տեղադրել Instagram-ի իր էջում: «Թանկյանի հետ նույն ռեյսով ենք»,-նկարը մակագրել է նա:

Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի առաջնեկը

Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանն այսօր հայր է դարձել: Ֆելիքսի ու նրա կնոջ՝ Գոհար Պարուրյանի առաջնեկը տղա է: Ծնողները զավակին կոչել են հայրիկի անունով: «Ֆելիքս Լույս Խաչատրյան Պարուրյան կրտսեր. 3 կգ. 399 գ. 50 սմ»,-Facebook-ում գրել է հաղորդավարը, որի էջն արդեն ողողված է շնորհավորանքներով:

Ովքեր են լինելու նոր պատգամավորները

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում կփոխարինեն Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը: Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքի տարածքային ցուցակից, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը երկրորդն էր հավաքած ձայների քանակով։ Պատգամավոր կդառնա նաև ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը։ Նա երրորդն էր հավաքած ձայների թվով թիվ 3 […]

Ես պատրաստ եմ հաստատել Ձեզ հետ լավ աշխատանքային հարաբերություններ. Չինաստնի պետխորհրդի նախագահը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը: Ուղերձում ասված է. «Ձե՛րդ Գերազանցություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից եւ իմ կողմից անձամբ հղում եմ Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը Չինաստանի համար բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ի վեր […]

Հայկ Մարտիրոսյանը՝ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցել է 144 շախմատիստ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարի մասնակիցների թվում են եղել Հայաստանի տղամադրկանց գործող չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, 2016 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ինչպես նաև գրոսմայստերներ Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանը: Տոնական մրցաշարի […]

«Շիրակ»–ի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման, դրա հանգամանքների մասին հրապարակումները Երևանի դատախազություն են ուղարկվել մայիսի 8-ին

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում արած հայտարարությանը, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն արձագանքել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված՝ առերևույթ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու խնդրին։  Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ ասվում է.  ««Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ […]

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

Ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ազնավուրն ընկել եւ կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հանրապետությունում կպահպանվի անձրևոտ եղանակը

Հանրապետության տարածքում մայիսի 11-ին կեսօրից հետո, մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում`մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ […]

Հրաժարականի դիմում չեմ ներկայացրել. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին նա անձամբ տեղեկացրեց Henaran.am-ին: «Ես դեռ ոչ մի հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, չգիտեմ թե այդ տեղեկատվությունը որտեղից է շրջանառվում»,-ասաց Արթուր Նալբանդյանը: Արթուր Նալբանդյանը Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թ. հուլիսից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի