08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աստծո բաժակը լեցուն է

«Արդարության Իմ բաժակը լեցուն է, թույլ մի՛ տվեք, որ այն դուրս թափվի: Ես ուզում եմ, որ դադարեն Իմ մարմինը հեղձամահ անելուց: Ես՝ Հիսուսը, Սեր եմ ուզում, և ուզում եմ, որ նրանք դադարեն միմյանց վրա թունավոր նետեր արձակելուց: Ինչո՞ւ համար են այս ծիսակատարությունները, երբ իրականում նրանք ոչինչ չունեն Ինձ մատուցելու: Ինձ մաքրություն է պետք, սեր, հավատարմություն, […]

Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսեց վաղվա անելիքների մասին: «Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները եւ ՀՀԿ խմբակցության […]

«Հպարտությամբ կարող ենք զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին»/տեսանյութ/

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, […]

Սերժ Թանկյանը երգեց Հանրապետության հրապարակում

«Մի գեղեցիկ հեղափոխություն»,-այս բառերով  բնորոշեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի հիմնադիր  Սերժ Թանկյանը:  Արդեն հայտնել ենք, որ երաժիշտը այսօր ժամանեց Երեւան, «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Թանկյանը հայտնել էր, որ համերգ չի ունենալու, սակայն Հանրապետության հրապարակում երգեց «Բարի արագիլ» երգը: Ժողովուրդը նրա հետ երգում […]

153 արտակարգ պատահար՝ մեկ շաբաթվա ընթացքում

Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 30-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 319 դեպք, որից 153-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 139 կենցաղային կանչ,  49 հրդեհ, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 եւ տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել […]

Առավելագույնս զգույշ ու խոհեմ

Հետևաբար ՌԴ-ում, միգուցե նաև այլ երկրներում մերի նման քաղաքացիական գործընթացների նկատմամբ գնահատականնեում պետք է լինել առավելագույնս զգույշ ու խոհեմ…. Ինչպես ՀՀ-ում (գրեթե բոլոր ճամբարներում էլ), այնպես էլ ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում լիքը մարդ ու ուժ կա, որ խնդիր ունի եղածը ներկայացնել որպես «ՄԱՅԴԱՆ», այսինքն արտաքին քաղաքական կողմնորոշում փոխելուն ուղղված քաղաքացիական գործընթաց, մինչդեռ դա […]

26 ամյա Գոռին սպանողը հայտնի է

 Մեղադրանք է առաջադրվել Երևանում 26-ամյա երիտասարդի սպանության համար  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք՝ Երևանում 26-ամյա երիտասարդի սպանության համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Կարմիր բլուր 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. […]

Գեղասահքի հայկական միակ զույգը բաժանվեց

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը ավարտեց ելույթները: Այդ մասին իր ֆեսբուքյան էջում հայտնել է հայազգի մարզուհին: «Երեք տարվա համատեղ ելույթներից հետո մենք որոշեցինք տարբեր ճանապարհներով գնալ: Ես Սիմոնին մաղթում եմ ամենայն բարիք ապագայում: Ցանկանում եմ նոր գործընկեր գտնել, որպեսզի միասին գնանք 2022թ օլիմպիական խաղեր: Եթե դուք գիտեք որեւէ մեկին կամ հետաքրքրված եք, […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին և մայիսի 11-ին  ժամը 12.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ ներառյալ Գոմաձոր թաղամասի, ինչպես նաև Վարսեր համայնքի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 07.05.2018թ.  Վեոլիա Ջուր ՓԲԸ  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի