25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Համարում են, որ եթե փողոց փակելով իշխանությունն է փոխվում, մի փոքր հարցն ինչ է, որ չլուծվի»

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս շաբաթը շատ կարևոր էր նոր կառավարության համար: «Հրապարակվեցին այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է նոր կառավարությունը: Տեղի ունեցավ առաջին արտաքին քաղաքական քննությունը, որը հանձնվեց բավականին հաջող, խոսքս վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ: Ձևավորվեց դրական մթնոլորտ, ինչը չափազանց կարևոր է՝ Հայաստանում այս բարեփոխումները բարեհաջող ավարտելու համար»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ կարևորվեց նաև այն, որ Ռուսաստանը չեզոքություն ցուցաբերեց ու չմիջամտեց Հայաստանի ներքին հարցերին:

Ինչ վերաբերում է հասարակական սպասումներին, նա նշեց. «Հասարակությունը շատ անհամբեր է, որովհետև 20 տարի երկիրը դոփել է տեղում, ճիշտ է՝ ժամանակն իրենն արել է, որոշ բաներ առաջ են գնացել, բայց մարդիկ ուզում են, որ հարցերը լուծվեն մեկ շաբաթում՝ համարելով, որ եթե փողոց փակելով իշխանությունն է փոխվում, մի փոքր հարցն ինչ է, որ չլուծվի»: Այս ակիցաներն, ըստ նրա, ուղղված են կառավարության դեմ, որը բաց է աշխատում, հետադարձ կապ է պահում հասարակության հետ:

Նա հավելեց, որ լոկալ ճգնաժամային իրավիճակներին պետք է առաջ լուծումներ տալ, որը ցուցանիշ է երկրի կառավարելիության:

«Բոլոր նախարարները, որոնք նշանակվել են, Նիկոլ Փաշինյան վարչապետի համար ճիշտ են, իսկ մեզ համար պարզ կլինի 100 օրից, բայց շատ օղակներ առայժմ մնում են այս բարեփոխումների գործընթացից դուրս»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ