11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քննչական կոմիտեին խախտում է անմեղության կանխավարկածը. «Քեթրին գրուպի» սեփականատեր

«Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությանն այն մասին, որ հայտնաբերվել է  «Քեթրին Գրուպ»-ին պատկանող «Պորշ Կայեն» մեքենան: Ընկերության սեփականատերը պնդում է, որ ՔԿ-ն խախտել է անմեղության կանխավարկածն ու ապատեղեկատվություն տարածել: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, […]

Արցախում նույն տեխնոլոգիաներն են կիրառվում

«Դժվար է ասել՝ սա ուղղորդված է Հայաստանից, թե չէ: Կարող են արտաքին նմանություններ ունենալ Հայաստանի և Արցախի պայքարները, բայց ասել, որ սա Երևանից է հրահրվում, չի կարելի միանշանակ պնդել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Արցախում ընթացող բողոքի ակցիան ուղղորդվում է Երևանից: Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ […]

Նախագահն ընդունել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող դպրոցի ավագ դասարանների աշակերտներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում և արդեն այցելել են տարբեր վայրեր: Նրանք նախագահին իրենց տպավորություններն են փոխանցել այցելությունից, ներկայացրել ապագայի Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացումները: Նախագահը պատասխանել է նրանց տարբեր հարցերին, որոնք վերաբերում […]

Դատարանը վերսկսեց ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաքննությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը: Սակայն,դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, նշեց, որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կա։  Դատարանը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության 130-րդ հոդվածի համաձայն՝ վերսկսվել է սույն քրեական գործով դատաքննությունը: Դատարանը հայտնեց,որ պետք է որոշեն, […]

«Երևանյան թմբուկները»՝ Եվրոպայում

Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկցնում ենք, որ «Երևանյան թմբուկներ» խումբը՝ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի ղեկավարությամբ, Բելգիայի հայերի կոմիտեի աջակցությամբ՝ ի դեմս կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանի, Բելգիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների՝ Պողոս Յալիմի, Էդիկ Քոթանջյանի  և Սամվել Սարգսյանի, մայիսյան հաղթանակների, Առաջին Հանրապետության 100 ամյա և Երևանի 2800-ամյա  հոբելյանների առթիվ […]

ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 4-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները:

Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ, նա կհարցաքննվի. այս մասին լրագրողների  հետ զրույցում  ասաց  Ազգային անվտանգության  ծառայության տնօրեն  Արթուր  Վանեցյանը:   Նա ընդգծեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել  այն բանակցություններին, որի  ընթացքում քննարկվել է, որ խոշոր առևտրի մթերային կենտրոնները գյուղմթերքի համար ԱՁ –ների միջոցով  20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարեն:

Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի. Աննա Հակոբյան

«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի կարծիքով՝ օրինականություն հաստատելու ջանքերը նկատելի են, բայց եթե մինչև հիմա տեսանելի չէ, դա միգուցե  պայմանավորված է անցումային փուլով: «Վստահ եմ՝ շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Մեկ այլ ուսանողի հետաքրքրում էր, թե ինչ վերաբերմունք ունի Հանրային հեռուստաընկերության […]

Մենք պետք է ազատ շունչ ունենանք սեփական երկրում. Լարիսա Ալավերդյան

«Արցախյան հիմնահարցի իմացությունը այս տարիների ընթացքում կառավարության բոլոր անդամների մոտ եղել է շատ ցածր մակարդակի վրա: Կառավարության բոլոր անդամները պետք  է հրաշալի իմանան արցախյան հիմնահարցի թե իրավական և թե քաղաքական ասպեկտները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը նոր  կառավարության ծրագիրը համարեց հեղափոխական ռոմանտիզմի նյութ, որը […]

Գողականներն ու քրեական հեղինակությունները տեղ չունեն ՀՀ-ում. ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու: «Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ լավ առումով: Ես խոստանում եմ ձեզ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ովքե՞ր էին այդ «օրենքով գողերը», որոնք հավաք էին կազմակերպել Երեւանում եւ ոստիկանությունը կանխել է, Օսիպյանը պատասխանեց. «Թույլ տվեք չասել, ովքեր են եղել, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի