Եղանակը առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հունիսի 11-13-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: 9-10-ն անձրևի հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.30C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.10C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.90C