05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սա համարեք գնահատական. Աննա Հակոբյանը դժվարացավ խոսել

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 8-ին ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: Դրամայի հեղինակը Անահիտ Աղասարյանն է,   երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին:

Ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ որդու հետ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ներկայացման ավարտին վարչապետի տիկինն անկեղծացավ, որ այն իրեն շատ է հուզել: «Ես, ճիշտ է, խոստացա, որ ներկայացման վերջում կխոսեմ, բայց չեմ կարող ոչ մի բան ասել՝ սա համարեք գնահատական ներկայացմանը»,-նշեց Աննա Հակոբյանը:

«Շատ եմ տպավորված՝ հուզիչ էր: Ամբողջ ներկայացման ընթացքում չկարողացա զսպել հուզմունքս , նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել. թե՛ խաղն էր տպավորիչ, և թե՛ բովանդակությունը: Վերապրեցինք կրկին այդ չորս օրերը»,-անկեղծացավ ՀՀ մշակույթի նախարարը:

«Երկար ժամանակ չեմ եղել այսպիսի բեմականացումների որպես դիտորդ, բայց այսօր տեսնում եմ միասնություն: Ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով ու մշակույթով: Մշակույթի մեջ է ուժը, որը հավերժացնում է հերոսներին: Մշակույթը պարտավորեցնում է ապագային նայել լիահույս և հավատքով, որ կյանքը շարունակվում է»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձեւավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ