11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հիմքերի դեպքում բոլոր պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն. ԱԱԾ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հորդորում է էլի սպասել, նոր բացահայտումներ լինելու են: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ: «Չեմ կարող հստակ ասել, թե որ ոլորտներում ու որ իրավաբանական անձանց մոտ են սպասվում բացահայտումներ, սպասեք մի քիչ ու ականատես կլինեք»,-նշեց նա:  Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե խոշոր սուպերմարկետների պայմանավորվածությունները քիչ հարկեր վճարել, արդարացված են […]

Երկու հարց կա, որ արդեն գտնվում է ԱԱԾ-ում. նախարար

«Երկու հարց կա, որ արդեն գտնվում է ԱԱԾ-ում»,-այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։ «Այս պահի դրությամբ երկու դեպք է արձանագրված, որն ուղարկվել է ԱԱԾ։ Ինձ ուրիշ հարցեր տվեք»,- նշեց Հ. Ռոստոմյանը։ Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան նախկին նախարարից թողած՝ Ռոստոմյանն ասաց, որ նախկին նախարարից լավ ժառանգություն է ստացել, իսկ հիմնական խնդիրները […]

Մեր հերոսները ինչ-որ մարդկանց պատճառով հայտնվել են ճաղերի հետևում

Այսօր վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հերոս, Իգլա-ի և փողերի լվացման գործով 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի աջակիցները: Նրանք պահանջում էին անհապաղ նիստ գումարել,  վերանայել խափանման միջոց կալանավորումը ու ժամ առաջ ազատ արձակել քաղբանտարկյալին:  Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը բողոքի ակցիայի ժամանակ հայտարարաեց, որ այս ակցիան ուղղված […]

Հա, ահավոր վախեցած եմ. Ֆելիքս Ցոլակյան

«Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը: Հարցին, թե արդյոք մտահոգվա՞ծ չէ, որ իրեն նկատողություն են անում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Հա, ահավոր վախեցած եմ»։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 1-ին կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը:

Ոստիկանապետի կարմիր գիծը

«Ոստիկանությունում այսօր կոռուպցիա չկա, մենք գծել ենք կարմիր գիծ, անցնողներ չկան, եթե լինեն, խնդրում եք օգնել, ինձ ասել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:  Նա նշեց, որ գործադիր մարմնի անդամների հետ քննարկվել է ոստիկանների աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն դեռևս նորություն չկա այս հարցով: Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետի ու փոխքաղաքապետի ազատ […]

Վիկտոր Սողմոնյանը տեղեկություն չունի, թե Քոչարյանը կարող է հրավիրվել հարցաքննության

 Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մամուլից է տեղեկացել այն լուրերի մասին, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը «մարտի 1»-ի գործով հրավիրվի հարցաքննության: «Ես ոչ մի տեղեկություն չունեմ՝ դրա հետ կապված: Ես ինքս կայքում եմ կարդացել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե եթե դատախազությունը հրավիրի հարցաքննության, կգնա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողմոնյանն արձագանքեց. «Ես չեմ […]

Հաղթաթուղթ եք տալիս մարդկանց, որոնք մայիսյան բարդակի առաջնահերթ մեղավորն են

Հասկանում եմ, որ Նախիջևանի պահով շատերդ ջղայնացած եք ու տեղին եք ջղայնացած, բայց բանակին խփելով՝ հաղթաթուղթ եք տալիս հենց այն մարդկանց, որոնք մայիսյան բարդակի առաջնահերթ մեղավորն են ու որոնք հիմա հաճույքով իրենց մեղքերը կբարդեն բանակի ղեկավարության վրա։ Եթե ուզում եք խնդիր լուծել, ոչ թե բանակին քլնգեք, այլ ճամփեքը փակողներին, «պետություն կանգնացնենք ու կկրենք» լոգիկայով շարժվողներին, […]

Սուպերմարկետների տերերն ու վարչապետը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը գտնում է, որ վերջին օրերի թանկացումները բնակչության օգտին չէին, վարչապետի հայտարարությունը զգոնացրեց սուպերմարկետներին, սակայն նրանք պիտի նստեն կլոր սեղանի շուրջ ու քննարկում անեն: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Կառավարությունը պետք է ներկայացնի փոփոխությունների փաթեթը և ԱԺ-ն, կարծում եմ, կգործի ի շահ սպառողների»,-ասաց նա:   […]

«… օզումընք, վեր մեղավեր ղեկավարները հրաժարական տան». Արցախում մոտենում են հանգուցալուծմանը

Ստեփանակերտում իրավիճակը բավական մոտ է հանգուցալուծմանը։ Երեկոյան ժողովրդական հավաքի դե-ֆակտո կազմակերպիչների հետ միասին ցուցարարության տարածք եկավ և խոսեց պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդհանուր առմամբ հավաքվածներին հավաստիացնելով, որ իշխանությունները պատրաստակամ են լուծում տալու առկա խնդիրներին և ներողություն խնդրելով նախկինում թույլ տրված սխալների համար։ Մինչ այդ որոշ անձինք փորձ էին արել ուզուրպացնել հարթակը, այդ թվում՝ կոչ անելով պահանջել […]

Ամենամեծ մարտահրավերը կլինի հասարակության փոփոխությունը. Լարիսա Ալավերդյան

 «Չեմ հիշում, որ ժողովուրդը կառավարության որևէ ծրագրի այս կերպ բուռն է արձագանքել, ինչպես նոր կառավարության ծրագրի առաջարկի դեպքում եղավ: Այս ատիվացումը իհարկե ողջունելի է, քանի որ ցանկացած իշխանություն, որքան էլ ընտրված լինի ժողովրդի կողմից անհրաժեշտ է, որ վերահսկվի »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ Պապյանի՝  նոր կառավարության առաջարկած ծրագիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի