25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ իր կազմում ձևավորվում է ծնելիության բարձրացման ստորաբաժանում»

ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կռավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ Վարչապետը հույս է հայտնել, որ չորս երեխա ունենալու երևույթը տարածված կդառնա Հայաստանում…

…ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ իր կազմում ձևավորվում է ծնելիության բարձրացման ստորաբաժանում, որն անմիջականորեն կապահովի Վարչապետի հայտնած հույսի իրականացումը…

…«համոզված ենք, նախկին իշխանությունների օրոք մանկածնության բեռը բացառապես կանանց վրա դնելու արատավոր պրակտիկան պիտի բացառվի, ինչով Նոր Հայաստանը հնարավորություն կստանա կրկնապատկել ծնելիությունը… ներկայում քննարկում ենք մանկածնությանը արական սեռի հպարտ քաղաքացիների անմիջական մասնակցության ապահովման հնարավոր ուղիները, փնտրում ենք վերարտադորղական օժանդակ նոր տեխնոլոգիաներ… կոչ ենք անում նախկինում հղիանալու հնարավորությունից խուսափած մինչև 45 տարեկան տղամարդկանց անհապաղ ներկայանալ համապատասխան բուժհաստատություններ, մեր վճռականությունը փորձության ենթարկողներն իրենց հետևից կզգան մեր լրջությունը… վստահ ենք, որ նոր Հայաստանում անհնար ոչինչ չկա», մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ…

…Էդմոն Մարուքյանի գրասենյակը հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել Վարչապետի հորդորը…

© անծնելի ցիրկ

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ