24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ ոք չի ասում, որ պետք է խելքի գանք, որ պետք է ազգովի ապաշխարենք

Ես չեմ պահանջում Վեհափառի հրաժարականը, չեմ ցանկանում բամբասել հոգևորականների արարքներից, չեմ ցանկանում դատել նրանց ովքեր ձեռնադրություն ունեն. բայց չգիտեմ ինչ պատասխանեմ այն մարդկանց մեղադրանքներին որ հագևորականների հասցեին են հնչեցնում.. նրանց բիզնեսների օրինակն են բերում իրական կամ մտացածին… կուսակրոնների կանանց մասին են խոսում.. իրական կամ մտացածին.. բայց ամենից ցավալին այն է որ շատ բան ես ինքս եմ տեսել ու իմացել. ես չեմ գայթակղվել… բայց շատերն են գայթակղվում… ես չեմ բամբասել… բայց շատերն են բարցրաձայնում. ես լռել եմ. սրտի ցավով աղոթել. բայց ոչ ոք չի սթափվել. ես իրենց աջն եմ համբուրել. իրենց ձեռքից հաղորդություն առել, բայց չգիտեմ ինչ զգալ, երբ շուրջս անարդարություն էր. ես պայքարում էի դրա դեմ բայց այդ հոգևորականությունը լուռ էր, ինձ փողոցում կարող են ծեծել, սպանել բայց այդ հոգևորականությունը չէր խոսում դրա մասին. միայն միասնականության ու սթափության կոչ էր անում.. իմ ընտրական ու ազատ խոսելու իրավունքներն են գողանում. երկրում համատարած անարդարություն է, իսկ հոգևորակնությունը այդ անարդարների կողքին է. Նրանց է շնորհավորում. նրանց կողքին է նստում. նրանց եկեղեցի է թողնում. եկեղեցու դասում է տեղ տալիս. էլ չեմ խոսում ծեսը կրճատելու, գումար պահանջելու մասին. առաջս ունեմ սուրբ մարգարեների ու հայրապետների, սուրբ ճգնավորների ու մարտիրոսների օրինակը որ ամեն անարդարության մասին են խոսել. անվախ են եղել մինչև մահ.

Եղիան հալածական էր քանի որ արքայի մեղքերն էր դեմքին ասում.. չէր քարոզում որ միաբան լինեն արքայի շուրջ… չնայած թշնամիներով շրջապատված էին.. ունեմ Ներսես Մեծի օրինակը որ արքայի մեղքերը դեմքին էր ասում.. ունեմ Խադ եպիսկոպոսի օրինակը որ միաբանության կոչի փոխարեն հանդիմանում էր ու դրա համար գիտեք ինչ եղավ..երանի նրանց որ հալածվեծ են արդարության համար… ես այդ եկեղեցու զավակ եմ.. ու հիմա սիրտս ցավում է.. որ ոմանք հայրապետի հրաժարականն են արդեն պահանջում.. որ բանը արդեն դրան է հասել… սիրտս ցավում է, որ նրանց դեմ եղողներն էլ կլինի հավատացյալ կամ հոգևորական հայհոյում ու անպատվում են նրանց հրապարակայնորեն.. սիրտս ցավում է, որ հիմա նույնիսկ ոչ ոք չի սթափվում.. մենակ ինքնապաշտպանվում, ինքնաարդարացնում են իրենց. ոչ ոք չի ընդունում որ անտարբեր է եղել այսքան տարի.. ոչ ոք ներում չի խնդրում ժողովրդից ու Աստծուց.. ոչ ոք չի ասում որ պետք է խելքի գանք. որ պետք է ազգովի ապաշխարենք.. մեզ երևի երկրորդ դարձ է պետք.. կլինի հոգևորական կամ աշխարհական.Պետք է բացենք աչքերներս ու տեսենք իրականությունը. կարող ենք արդարանանք ու արդարացնենք.. մեղքը գցենք աղանդավորների ու աթեիստների վրա.. չխոսենք որևէ բանից որ հանկարծ աղանդավորներն ու անհավատները չլսեն… բայց մենք որ լավ նայենք գիտենք թե ուր ենք հասել… որ եկեղեցու քաղաքական դիրքը ու մեր շահը պահելու համար ենք արել ամեն բան ու կորցրել ամենակարևորը…գիտենք որ շատերը մեր Վեհափառի դեմ են խոսում, քանի որ ունեն իրենց շահը.. շատերը աղանդավոր են ու շատերը աթեիստ…գիտենք նաև որ հիմա շատերը պաշտպանում են Վեհափառին ու հայհոյում իրենց ընդիմադիր հոգևորականին կամ աշխարհականին մենակ նրա համար որ չկորցնեն իրենց դիրքն ու շահը.. կամ էլ իրենց այդպես են ասել… մենք գիտենք որ շատերը արդեն սրտի ցավով ու անճարությունից դրդված են պայքարում.. ընդիմանում ու այդ ամենի մասին բարցրաձայնում քանի որ էլ այլ ելք չեն տեսնում.. երանի նրանց ովքեր արդարության քաղց ու ծարավն ունեն.. ես էլ այլ ելք չեմ տեսնում քան սթափվելը.. քան ընդունելը որ ամեն ինչ ճիշտ է.. որ մենք սխալվել ենք.. որ մենք հեռացել ենք .. որ մենք ապաշխարելու կարիք ունենք .. ու պետքա դադարել արդարանալուց. դադարել որևէ մեկին արդարացնելուց.. պետք է սգալ ու ողբալ Պետք է ապաշխարել.. երանի սգավորներին որովհետև նրանք պիտի մխիթարվեն.. բավ է ինչքան գրեցիք…իրար հայհոյեցիք. իրար մեղադրեցիք.. հիմա ինքնամեղադրանքի ժամն է. ինքներս մեր արարքների համար ամաչելու ժամն է. սեփական ճղճիմությունը ու աղքատությունը զգալու ժամն է. քանի որ երանի հոգով աղքատներին որովհետև նրանցն է երկնքի արքայությունը որ նաև Եկեղեցին է` այդ երկինքը երկրի վրա. ում ուզում էք մեղադրեք.. ում ուզում էք արդարացրեք.. բոլորս այն ենք ինչ կանք.. մեկից կթաքցնենք.. հազարից կթաքցնենք. բայց դա մենք ենք. Քրիստոսից թաքնվել չենք կարող.. եթե իհարկե հավատում ենք որ մի օր, որ գողի նման հանկարծակի է գալու, պիտի Իր սիրող աչքերի մեջ նայենք. դուք չգիտեմ ինչ կզգաք այդ պահին. իսկ ես նախ և առաջ մեծ ամոթ եմ զգալու

Էդգար Աղաբեկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ