24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բացահայտել են գյուղի դպրոցի տնօրենի չարաշահումները /տեսանյութ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ: 

Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը 2017 թվականի փետրվարից իր ամուսնուն ձևակերպել է որպես դպրոցի գիշերային պահակ, ամսական 84.657 դրամ աշխատավարձով, իսկ դստերը 2017 թվականի հոկտեմբերից՝ որպես ուսուցչի օգնական, ամսական՝ 68427 դրամ աշխատավարձով:

Նրանք փաստացի չեն գնացել աշխատանքի ու նրանց անվամբ մինչև 2018 թվականի մայիս դուրս գրված աշխատավարձի գումարը, ընդհանուր՝ 1.963.000 դրամ, Մարինե Առաքելյանը յուրացրել է: 
Նախապատրաստվել են նյութեր: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ