11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արարատ Միրզոյանը հանդիպե՞լ է Մեդվեդեւին. Հրապարակ

Երեկ թերթը դիմել եւ ողջ օրը սպասել է, որ կառավարու­թյան լրատվականները կպատաս­խանեն իրենց հարցերին: Խոստա­ցան, բայց չուղարկեցին: Հարցերն առնչվում էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Դուշանբե կատարած այցին, ուր նա մասնակցել էր ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին: Փորձում էին ճշտել՝ պարոն Միրզոյանը հանդիպե՞լ է ՌԴ վարչապետի հետ: Եթե՝ ոչ, մերո՞նք չեն նախաձեռ­նել, թե՞ ռուսական կողմը: Հիշեցնենք, […]

«Կուտը» չուտեք». Հրապարակ

Նախօրեին Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գի­նու գործարանում է հավաքվել ՀՀԿ Աժ խմբակցությունը՝ Ս. Աարգսյանի գլխավորությամբ: Մոտ 6 ժամ ճաշել, զրուցել, անգամ պարել ու թենիս-բիլիարդ են խաղացել: Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Սրման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Աարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին: Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» […]

Հետհեղափոխական «էյֆորիան» անցնելուն պես հասարակությունը կգիտակցի. Առավոտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբ­յանը, երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը պատասխանից նաեւ հարցին, թե ինչ կարծիքի է այն երետւյթի մասին, երբ հանրությունը, մեղմ ասած, քննադատում, իսկ հաճախ՝ հայհոյանքների տարափ է տե­ղում այն լրատվամիջոցների վրա, որոնք վարչապետի եւ նրա թիմակիցների մասին քննադատական հրա­պարակումներ են անում: Աննա Հակոբյանը կարծիք հայտնեց, […]

Դոն Պիպոն հրավիրում է Մանվել Գրիգորյանին. 168 Ժամ

Վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) վերադարձել է Հայաստան և պատրաստվում է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք կազմակերպել, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Արթուր Ասատրյանի հետ։ – Պարոն Ասատրյան, ի՞նչ […]

Արցախում արտոնյալներ չկան. Դավիթ Բաբայան

«Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքում ներգրավված բոլոր մեղավորները՝ անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցիալական կարգավիճակից, անպայման պատասխանատվություն են կրելու»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով  Ստեփանակերտում վերջին օրերի բողոքի ակցիաներին:  Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ միջադեպից հետո  բողոքի ակցիաներ են ընթանում, պահանջներ են հնչում ընդհուպ մինչև հրաժարականներ: «Բոլորը, անկախ իրենց զբաղեցրած […]

Սոցիալ-պոպուլիզմ. Բագրատյանը՝ Փաշինյանի ծրագրից

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ներկայացրած ծրագիրը պոպուլիստական է որակում։ «Բարի ցանկություններ են», -խոսելով կառավարության ծրագրի մասին «Կենտրոն» Հ/Ը «Ուրվագիծ» հաղորդման եթերից հայտարարել է Հրանտ Բագրատյանը։ Նախկին վարչապետը նախարարություններին հիշեցրել է, որ իրենք ոլորտային քաղաքականություն մշակող են։ Ներկայացված ծրագրում Հրանտ Բագրատյանը չի գտել ոլորտային քաղաքականության որեւէ փոփոխություն։ «Կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, բարի […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

 Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ […]

Բացահայտված ցիրկ

Սփյուռքի նորանշանակ երիտասարդը կենդանի եթերում հրապարակավ հայտարարել է, որ պատից կախված մեծ ու փայլուն ուղղանկյունի ներսից իրեն է նայում ինչ-որ մեկի անիմաստ ու անբովանդակ հայացքը… …կարճ ժամանակ անց երիտասարդը բացատրել է, որ հայտնաբերել է հայելին, ինչի մասին իրեն զեկուցել են. «Շատ չմանրամասնեմ, բայց ճշտել ենք, մի անհանգստացեք, ճշտել ենք: Ես այնտեղ եղել եմ, ինձ զեկուցել […]

Մի վհատվեք, որ դուք պարտաճանաչ մուծել եք բոլոր վարկերը, վարկային տոկոսները, ավտոմեքենայի տուգանքները

Հարգելի ու սիրելի Պարտաճանաչներ Անկախ այսօր ափալ թափալ արվող տարբեր ամինիստիաներից, որոնք հիմնականում ուղղված են. – ոչ թե անկարողներին այլ վատ պլանավորողներին,  – ոչ թե կարգապահներին, այլ անկարգապահներին, – ոչ թե միամիտ կրակն ընկածներին, այլ ուղղակի իրենց խելքից տուժածներին, Դուք որպես իմ հոգևոր ընկեր և բախտակից իմ կարծիքով հենց այն Հպարտ քաղաքացիներն եք, որոնցով մեր […]

Հայաստանը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյանը մանրամասնում է

Առաջիկա օրերին Հայաստանը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում, ինչը կպահպանվի մինչև ամսի 10-ը ներառյալ: Բայց այս ցիկլոնի առանձնահատկությունն այն է, որ հիմնականում ակտիվանալու է երեկոյան և գիշերային ժամերին: Ցերեկային ժամերին հիմնականում կգերակշռի տաք, արևային եղանակ, երեկոյան ժամերին պրոցեսը կզարգանա, աստիճանաբար կամպի, ամպրոպներ կսկսվեն: Շրջանների զգալի մասում կանխատեսվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում չի բացառվում նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի