12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ հարուցվել

Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես գրել է.
«Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ․

«Առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով»:
Նշենք, որ Ոստիկանությունը գործը հարուցել է՝ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով: Կենդանիների պաշտպանները տարիներ շարունակ ահազանգում էին, որ  ընկերությանը կասկածում են փողերի լվացման մեջ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ