28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքն աճել է

Հայաստանում 2018 թվականի հունվար-ապրիլին  գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 143 մլրդ 56.7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում աճել է 2.2 տոկոսով` կազմելով 129 մլրդ 455.1 մլն  դրամ, իսկ բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 16 մլրդ 648 մլն դրամ՝  աճելով 40.3 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 112 մլրդ 807.1 մլն դրամ, ինչը 2017 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.1 տոկոսով:

Ձկնորսության ոլորտում 2018 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1%-ի աճ և կազմել 13 մլրդ 601.6
մլն դրամ:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլին  1 600.4 տոննա ձկան որս է կատարվել, որից ամբողջն իրացվել է: Ըստ աղբյուրի՝ 2017 թ-ի ապրիլի համեմատ ձկան որսը աճել  է 19.4  տոկոսով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ