04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Լիլիթ Մակունցը պարզաբանում է՝ ինչ է նշանակում «մշակույթը ես եմ» (տեսանյութ)

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդարադարձավ իր հայտարարությանը, որ «մշակույթը ես եմ»: Նա նաև ասաց, որ հաճախ է այցելել մշակութային օջախներ նախկինում էլ, երեկ էլ է եղել: Նախորդի աշխատանքներից դրական ծրագրերը կշարունակեն, նաև կլինեն նորերը: 

Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական հարցը (տեսանյութ)

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է աշխատակիցներին և փաստաբանական համայնքին ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է խնդիրը լուծում ստանալ: «Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդներ»,- ասաց Զեյնալյանը:

Եթե կառաջարկեն կառավարության անունից ձեռք բերել կրակմարիչներ, զանգեք թեժ գիծ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների հետ քննարկում է եղել, և իրեն հայտնել են, որ առևտրային մոդելի աշխատողների շրջանակում լուրեր են տարածվել, թե կառավարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում են կայացրել, որ կրպակատերերն, այսպես ասած, պետք է կրակմարիչներ ձեռք բերեն: «Իհարկե դժվար է հասկանալ, թե ինչ ծագումնաբանությոն ունեն լուրերը»,-ասաց նա:   […]

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Մայիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած ջերմ բարեմաղթանքների համար և նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության […]

Պետք է կա՛մ կանգնեցնեք, կա՛մ էլ ճզմվեք դրա կողմից

Արագաչափերի գործունեության կասեցումը սխալ է թե՛ որպես մեթոդ, թե՛ որպես բյուջե ուղղվող հավելյալ միջոցների աղբյուրից հրաժարվել։ Հիմա սա, ի թիվս պոպուլիսատական դիվիդենտների, որոնց համար այս որոշումը կայացվել էր, խորացնելու է բառդակն ու քաոսը երկրում։ Դիցուք՝ միայն ՃՈ-ի հույսին ենք մնալու նույն առանց պետհամարանիշների ճռիկ անողների հարցում։ ՃՏՊ-ների ու երթևեկության բարդակի մեղավորը ոչ թե արագաչափերն ու […]

Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը. Օրինաց երկիր

Քաղաքական նոր իրավիճակը ենթադրում է նոր երևան եկած հանգամանքների առկայություն և նոր ու արդար քննության կազմակերպում` «Սասնա Ծռերի» ազատ արձակելու խնդիրը լուծելու համար: Հայրենիքի համար արյուն թափած մարդիկ պետք է վայելեն նոր Հայաստանի ազատությունը, առավել ևս` միայն քաղաքական պատճառներով դատապարտվածները: Կոչ ենք անում մեր լավագույն մտավորականներից մեկին` Գարեգին Չուքասզյանին դադարեցնել հացադուլը: Օրենքի և արդարության հաղթանակը […]

Վլադիմիր Կազիմիրովը հանդիպում է խնդրել Տեր-Պետրոսյանից

Մայիսի 16-ին Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:   ՀԱԿ գրասենյակ

Դեղերը դեղատոմսերով հատկացնելը հավանաբար կհետաձգվի. նախարար

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեղերի դեղատոմսերով տրամադրելու հարցը քնարկվում է: «Երկու նուանս է մնացել, որ ճշտեն մասնագիտական շրջանակների հետ, եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա, հավանաբար հուլիսի մեկից և աշնանից մտնող ցանկերի մասով մեկ տարով երկարացում կլինի մեկ տարով, անկեղծ ասաց անտիբիոտիկների, հակաբիոտիկների մասով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի