14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բողոքի ակցիա է անցկացվում «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհին

Շնող խոշորացված համայնքի բնակիչները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհին: Բողոքավորները թույլ չեն տալիս, որպեսզի մեքենանները շարժվեն դեպի Թեղուտ:

Խոշորացված Քարկոփ, Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ից ապրիլի 1-ին հեռացված տվյալ համայնքների բնակիչ աշխատակիցներին  վերականգնեն աշխատանքի:

Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի խոսքով՝  բնակիչները  պահանջում են, որպեսզի Թեղուտում աշխատեն միայն տվյալ համայնքի բնակիչները, ոչ  թե հարակից  այլ համայնքների:

«Այս պահին քննարկումներ են ընթանում, որին մասնակցում են խնդրի կողմերը: Ակցիան դեռևս շարունակվում է: Հետագա զարգացումների մասին կարող եմ խոսել միայն քննարկումներից հետո»,-շեշտեց համայնքի ղեկավարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ