24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ ստոր սուտ է

Ժողովուրդ ջան այսօր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթացող Պատարագի վերջում ներկա գտնվեցի մի շատ վատ երևույթի, Պատարագի ավարտին մի խումբ անձինք (Նոր Հայաստան Նոր Հայրապետ նախաձեռնության ղեկավար Կարեն Պետրոսյանի և իր կողմնակիցների կողմից) հրմշտոց են ստեղծել եկեղեցու բակում, ինչին ի պատասխան եկեղեցու հավատացյալները փորձում էին հակազդել Կարեն Պետրոսյանին և նրա մնացած կողմնակիցներին, և ուզում եմ ուշադրություն դարձնեք այն փաստի վրա,որ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը կանխեց ստեղծված անկառավարելի և վտանգավոր իրավիճակը՝ գրկելով և իր մարմնով պաշտպանելով Կարեն Պետրոսյանին և թույլ չտվեց որ բախում լինի:

Ինչին ի պատասխան անշնորհակալ Կարենը իրեն գցեց գետնին և սադրեց գոռալով, թե իրեն Տեր Հակոբը խփել է, ինչը ստոր սուտ է, և կոչ եմ անում չլսել նշված ստախոս և էժանագին մարդուն և նրա տեղադրած սուտ տեսանյութերը և չմասնակցել իրենց կողմից Մեր Սուրբ Եկեղեցու դեմ կազմակերպած ակցիաներին, որոնց նպատակն է պառակտել և թուլացնել Մեր Սուրբ եկեղեցին, մի եկեղեցի, որ դարերով, անգամ պետականություն չունենալու ժամանակաշրջաններում միշտ պաշտպանել է մեր ժողովրդի շահերը և միավորել ազգը ՝փրկելով այն կործանումից:

Ցավում եմ, որ մեր երկրի արժանապատիվ և հավատքով անձանց կողքին ապրում են կեղծ հավատացյալներ, ովքեր հավատքը կարող են օգտագործել իրենց անձնական շահերի համար: Շատ զարմացած եմ:

Խոսրով Պողոսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ