13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ-ն կորցնում է կայուն մեծամասնությունը. երբ կհեռանա ԱԺ նախագահությունը

Խորհրդարանում կայուն մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը գործարար պատգամավորների հեռանալուց հետո, թեեւ պահպանում է մեծամասնությունը, բայց կորցնում է կայուն մեծամասնությունը: 105 պատգամավորից բաղկացած խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար 58 պատգամավոր է հարկավոր, ՀՀԿ խմբակցության կազմում այժմ 52 պատգամավոր է մնացել:  Henaran.am– ի հետ զրույցում, անդրադառնալով կայուն մեծամասնության խնդրին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ստեղծված իրավիճակում […]

Չար զրույցները ապականում են

Երբ հանդիպես մարդու, ով վիճաբանել սիրելով, քո հետ մարտի է բռնվում հակառակ ճշմարտության, ապա դադարեցնելով վիճաբանությունը, խույս տուր նրանից՝ մտքով քարացածից: Քանզի ինչպես որ աղտեղի ջուրը միանգամայն անպիտան է դարձնում լավագույն գինիները, այնպես էլ չար զրույցները կյանքով ու բարքով առաքինի մարդկանց են ապականում: ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ

Մեր առաջ կնճռոտ խնդիր է դրված. Սեֆիլյան

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն իր և «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատ արձակումն օրերի խնդիր է համարում։ «Կարծում եմ՝ իմ, «ծռերի» և ընդհանրապես, քաղբանտարկյալների ազատումն օրերի հարց է։ Նրանք բոլորը պետք է ազատության մեջ լինեն շուտով», – այսօր Վերաքննիչ դատարանում մինչ նիստի մեկնարկը պատասխանելով լրագրողների մի քանի հարցերին՝ հայտարարեց Սեֆիլյանը։ «Մեր առաջ կնճռոտ խնդիր է […]

Նախարարն այսօր հյուրընկալել է քիք-բոքսինգի աշխարհի առաջնության մրցանակակիր հայ մարզիկներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է քիք-բոքսինգի աշխարհի առաջնության մրցանակակիր հայ մարզիկներին, որոնք մայիսի 30-ից հունիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայացած առաջնությունում նվաճել են 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալ: 2018 թվականի քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն են դարձել 74 կգ քաշային Վարդան Աբգարյանը (մեծահասակներ) և 42 կգ քաշային […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բողոքի ակցիայի մասնակիցներին հրավիրել է հանդիպման

Այսօր ժամը 18։00-ին Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ակցիա են ծրագրել։ Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում փոխանցել է Կաթողիկոսի հրավերը։ «Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ […]

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ Կիզիլում քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգի շուրջ 24 հարց, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2018» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության, համատեղ (միացյալ) կապի համակարգի Համաձայնագրի նախագծի և ռազմական նշանակության […]

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 09.00-14.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ Գետափնյա թիվ 1-ից-8 և Շահումյան փողոցների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք  դեպքեր: Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից հայտանբերվել են համապատասխանաբար 0.85 գրամ և մոտ 0.84 գրամ քաշով, շագանակագույն՝ «ափիոն» տեսակի […]

Քիչ առաջ նորից ուժեղ երկրաշարժ գրանցվեց

Այսօր՝ 17:10-ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում։ Վանաձորցի օգտատերերից գրել են, որ խիստ նախնական տվյալներով, երկրաշարժը գրանցվել է Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ, հզորությունը՝ մոտ 5-6 բալլ, խորությունը՝ 10 կմ։ Վանաձորում ցնցումը զբաղվել է 5-6 բալ, Գյումրիում 3-4, Երեւանում՝ 3 բալլ։  

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում միջադեպի գործով անազատության մեջ գտնվող քաղաքացիներին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած փոխադարձ կռվի փաստով հարուցած քրեական գործի շրջանակում անազատության մեջ պահվող քաղաքացիներին։ Այս մասին Ռուբեն Մելիքյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցելել եմ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած փոխադարձ կռվի փաստով հարուցած քրեական գործի շրջանակում անազատության մեջ պահվող քաղաքացիներին։ Ավելի ուշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի