24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատրա՞ստ ենք պատերազմի

«Լեռնային Ղարաբաղում ներկայումս սկսված փուլը անորոշության և վտանգավոր փուլ է, որովհետև եթե Հայաստանը կտրուկ փոխում է Ադրբեջանի և Արցախի հետ բանակցությունների հանդեպ իր դիրքորոշումը, ապա մենք պետք է հասկանանք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Բոզոյանի կարծիքով՝ Ադրբեջանը միանշանակ հրաժարվելու է բանակցությունների սեղանի շուրջ նստել Արցախի հետ, իսկ գործընթացի միջնորդների դիրքորոշումը լինելու է չեզոք, ինչի  արդյունքում էլ բանակցային գործընթացը կանգ է առնելու. «Բանակցային գործընթացի կանգ առնելը հղի է պատերազմական գործողություններով»,-քաղաքագետը հավելեց, որ մենք դեռ չգիտենք՝ արդյոք պատրա՞ստ ենք այդ պատերազմին թե՝ ոչ:

Քաղաքագետը նշեց նաև, որ գուցե ճիշտ է այն տեսակետը, թե բանակցային գործընթացը այս ֆորմատով անցկացնելը հաջողությունների չի բերի. «Բայց ով է ասել, թե բանակցային գործընթացը միայն հաջողության հասնելու համար է»: Նա ընդգծեց, որ  բանակցային գործընթացը ունի 2 գլխավոր նպատակ՝ առաջին նպատակը հաջողության հասնելն է,  երկրորդը, որ բանակցային գործընթացի լինելը մեզ կօգնի ժամանակ շահել և պատրաստ լինել ցանկացած գործողության: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ