26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի,  Արագածի, Գավառի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]

«Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն». Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան: Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու կրթական ոլորտում հայ մասնագետների գրանցած հաջողությունների մասին:  «Որպես Հայաստանի նախագահ` իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները»,- նշել է նախագահը: Նա ներկայացրել […]

Յա՜, լուրջ ես ասո՞ւմ, ինչ կա-չկա՝ քցի ՀՀ հպարտ քաղաքացու վրա. Եղիազարյանը՝ Փաշինյանին

 ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանին հորդրորել են զգուշանալ «վարչապետի օգնականներից»:  «Երկու եղբայրներ են, նրանցից մեկի անունը կարծես Հայկ է: Քո կարծիքով՝ ես չգիտե՞մ, թե ում հետ ես ման գալիս, Հայկ: Դու էլ գիտես: Հայկին ասա (Փաշինյանին է դիմում-հեղ.), որ շատ չշփվի հանցագործ աշխարհի հետ, դա լավ բանի չի հանգեցնի»,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Եղիազարյանը: Նշենք, որ […]

Փորձ է արվում կառավարությունը փոխարինել մեկ անձով. ՀՅԴ Գերագույն մարմին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ, որոնք ամփոփելով՝ արձանագրում են․ Ընդհանուր գնահատում 2019 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կազմավորվեց կառավարություն՝ Սահմանադրության և օրենքի կամայական մոտեցմամբ, ինչը պատճառաբանվեց առաջիկայում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների մտադրությամբ, իսկ իրականում առերեսվեցինք մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցմանը: Հատկանշական է, որ նշված, ինչպես […]

Քաղցկեղածին վիճակը վտանգավոր մակարդակում է. վարչպետը չի պատասխանել բնապահպաններին

«Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի հեշտ էր աշխատել»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը, ով պատմել է, որ հետազոտություններ են անցկացվել, որոնք դեկտեմբերին երկու անգամ ուղարկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն դեռ պատասխան չի ստացվել: «Երկու մարզերում՝ Լոռիում եւ Սյունիքում, ինչպես նաեւ Երեւանում քաղցկեղածին վիճակը վտանգավոր մակարդակում է: Արդիական է Սեւանի խնդիրը: […]

Հակառակորդը իրեն խաղաղ է պահում, որ մենք իրար կոկորդ կրծենք, իրար անվանեք «սեւ-սպիտակ», սերժական, լեւոնական

Ռազմական հարցերով փորձագետ Վովա Վարդանովը ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչերը անհնար և ապարդյուն է համարում: «Քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմը շարունակվում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդանովը: Նրա համոզմամբ՝ թուրքերը սպասում են մենք այնքան թուլանանք, որ ընկնենք իրենց ձեռքը. «Հիմա հակառակորդը չի «բզբզում», որովհետեւ հասկանում է դա: Իրեն խաղաղ է պահում, որ մենք […]

ԿԳ նախարարը ավելի է իջեցնում ուսուցչի առանց այն էլ իջեցված վարկանիշը

Փորձեմ հեծանիվ չհայտնաբերել: Որտեղի՞ց պետական պաշտոնյայի պատասխանատվության ուռճացված չափի մասին միֆը, որին էլ հետևում է նրա անհամեմատ բարձր վարձատրվելու հիմնավորումը: Ստացվում է, որ պետական մանկապարտեզի, դպրոցի, բուժհաստատության աշխատողի պատասխանատվությունը խիստ ցածր է, եթե նրանք ստանում են ցածր աշխատավարձ: Որտեղի՞ց աշխատանքի հանդեպ այս անպատասխանատու և անարդար մոտեցումը: Ոչ մի աշխատանք իր կարևորությամբ չպիտի երկրորդել մեկ այլ […]

Երանելի է այն մարդը, ով որ՝ ամբարիշտների խորհուրդների մեջ ոտքն իր չդրեց

Երանելի է այն մարդը, ով որ՝ ամբարիշտների խորհուրդների մեջ ոտքն իր չդրեց, ո՛չ էլ ընթացավ մեղավորների ճանապարհներով, և ո՛չ էլ նստեց ժա՛նտ մարդու աթոռ: Այլ գիշե՛ր- ցերեկ, ամե՛ն ժամանակ նա խորհեց Տիրոջ օրենքի մասին, կամք արեց ապրել ա՛յդ սահմաններով. պիտի նմանվի մարդն այդ մի ծառի, որ տնկվել է կենդանարար ու արդար ջրերի ընթացքների մոտ. պտուղ […]

Մի օր կփլուզվի մեր շենքը, բայց այլևս ոչինչ շտկել հնարավոր չի լինի, քանի որ մեր կյանքերը հնարավոր չի լինի փրկել. Շամլուղեցիները՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին Բաց նամակ Մենք՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի բազմաբնակարան՝ 10-րդ շենքի բնակիչներս, ստիպված ենք կրկին դիմել Ձեզ: 2018 թվականի նոյեմբերին 7-ին մենք բաց նամակով հանդես եկանք, ներկայացրեցինք Շամլուղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի