26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Փաշինյանն ասում է՝ Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ /տեսանյութ/

«Սա ուղիղ «վենդետա» է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ վենդետա չի լինելու»,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը: «Փաշինյանն ասում է, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ: Եթե բացահայտված է, Աղվանն (նկատի ունի […]

Դեմ ենք ՀԱԿ-ի առաջարկին. ԼՀ ղեկավար

«Մենք հարգում ենք ՀԱԿ-ի մոտեցումը, բայց հետ գնալը կիսանախագահական կառավարման համակարգի, չենք պաշտպանում, քանի որ ՀՀ-ն անցել է ավելի ժողովրդավարական համակարգի, ու նորից կիսանախագահականին գնալը ես համարում եմ հետընթաց», -այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը Նա նշեց, թե խորհրդարանական կառավարման համակարգի ողջ էությունը դեռ «չհամտեսած» նորից հետ գնալը` ճիշտ չէ: «Մենք պետք է առաջ գնանք, առաջ շարժվենք, նաև ներկայիսսուպերվարչապետական խեղաթյուրված համակարգից ազատվենք ու առաջ շարժվենք: Մենք եվրոպական կառավարման կողմնակից ենք ու դա շարունակում ենք պնդել: դեռևս ամբողջությամբ ապահովված չէ և պետք  է գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե նորից հետ քայլ կատարել»: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ ու շեշտել` մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե:

Ընդունեք Լենա Նազարյանի այս ինքնախոստովանությունը

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները: Իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաև նախկինում: Սա չէ հարցը: Հարցը նա է, որ տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որևէ ընտրություններին հաղթելու համար կարևորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ […]

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայ ազգային կոնգրես կուսակցության՝ կիսանախագահական համակարգին վերադառնալու առաջարկին, մասնավորապես նշելով, թե չի կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ: «Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ:  Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե պառլամենտարիզմի […]

Նոր Սահմանադրությունը`քաղաքական օրակարգի առաջնահերթություն. Քաղաքական լիգա

«Քաղաքական լիգայի» նախաձեռնողներից Մամուլի ազգային ակումբի ղեկավար, լրագրող Նարինե Մկրտչյանը հաղորդել է, որ փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լիգայի գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաեւ սահմանվել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւոր խնդիրների առաջնահերթությունները:  «Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն  է, որը […]

Ի՞նչ դրական տեղաշարժի մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի […]

Ահազանգ. գազի եւ հոսանքի վարձավճարները կտրուկ ավելացել են

Ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48.370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33.000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս […]

«Նիկոլի ասած խնամի-ծանոթ-բարեկամը իր ասածների մաման լացացրել ա արդեն» /տեսանյութ/

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի որդին` 23-ամյա Հարություն Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Հանրային քննադատության արժանացած այս հարցը հուզում է նաեւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին: Վերջինս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ քսաներեք տարեկան տղայի՝ Երևանի կայազորի դատախազ նշանակումը սենսացիա է, չնայած որ նման դեպքերը մեզ համար արդեն դառնում են օրինաչափ : Այն որ Մաշադյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի