13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դա վիրավորական է, հայերը մեծ արժանապատվություն ունեցող ազգ են. Փաշինյանը հորդորում է ռուսներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ Ռուսաստանում Հայաստանի հեղափոխությունը չընդունեն որպես գունավոր: Այս մասին նա խոսել է ՏԱՍՍ-ի հետ զրույցի ժամանակ:

«Մեզ համար շատ կարևոր է, որ Ռուսաստանում բոլոր շերտերը ճիշտ ընդունեն Հայաստանի հեղափոխության բնույթն ու պատճառները: Ցավոք սրտի, Ռուսաստանում դեռ կան փորձագետներ, ովքեր Հայաստանում տեղի ունեցածն անվանում են գունավոր հեղափոխուխություն: Մեզ համար շատ կարևոր է՝ մեր ռուսաստանցի գործընկերներն ու բարեկամները  հասկանան, որ տեղի ունեցածը չունի աշխարհաքաղաքկանա կոնտեքստ, որևէ արտաքին քաղաքական ուժ ներգրավված չի եղել գործընթացում: Սա ազգային արժանապատվության հարց է նաև իմ արժանապատվության հարցն է»,-ասել է ՀՀ վարչապետը և ընդգծել՝ այն մեկնաբանությունները, թե ինչ-որ մեկն օգտագործել է հայ ժողովրդին իր աշխարհաքաղաքական նպատակների համար, վիրավորական է մեզ համար:

«Հայաստանն անկախ պետություն է, հայերն անկախ ազգ են՝ մեծ արժանապատվությամբ»,-ասել է Փաշինյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ