06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ճարտարապետական հարցերը չպետք է որոշի մի մարդ. ճարտարապետը վրդովված է

Նախօրեին քանդվեց Խորենացի 13 հասցեում գտնվող նախկին Լուսավորության նախարարության շենքի ճակատային հատվածը, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։ Ի պատասխան հասարակության բողոքների՝ Երևանի քաղաքապետարանն արձագանքել էր, որ շենքը մասնավորեցվել է, և սեփականատերը չի նախատեսել, որ պետք է պահպանի շենքի ճակատային հատվածը։

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Խորենացի 13 հասցեում գտնվող շենքին և ընդհանրապես Հայաստանում առկա ճարտարապետական խնդիրներին՝ նշեց, որ դրանց մասին բազմիցս բարձրաձայնել են՝ շեշտելով, որ կառուցվածքը և մոտեցումը պետք է փոխվի։

«Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ շատ քաղաքներ, օրինակ՝ Փարիզը, Նյու Յորքը, գլխավոր ճարտարապետ չունեն, նման հաստիք ընդհանրապես գոյություն չունի։ Այսինքն՝ պետք է աշխատել այնպես անել, որ քաղաքին վերաբերող կարևորագույն խնդիրները կախված չլինեն մեկ մարդու կամքից կամ ճաշակից, դժվար իրավիճակի մեջ է հայտնվում նաև այդ մարդը, քանի որ մեկ մարդուն միշտ էլ հնարավոր է համոզել, «կոտրել», շատ վատ բաներ չեմ ասում, որովհետև այժմ դա բացառվում է, հատկապես՝ Արթուր Մեսչյանի պարագայում»,- ասաց ճարտարապետը։

Նրա խոսքով՝ Լուսավորության նախարարության նախկին շենքն արժեք էր և չէր կարելի քանդել։ Ավելին՝ որևէ մեկի մտքով չի անցնում, հատկապես՝ հեղափոխությունից հետո, որ հանրային՝ Ճարտարապետների պալատի և հանրության կարծիք ստեղծի։

«Հանրությունն այս տեսակ բաների մասին տեղեկանում է այն ժամանակ, երբ էքսկավատորը սկսում է աշխատել, իսկ ճարտարապետներն ընդհանրապես այդ գործի հետ կապ չունեն։ Այս շենքի քանդման գործընթացը տեսել եմ սոցիալական ցանցում, շատ եմ վրդովվել, Ճարտարապետների պալատն այս հարցում մի կողմի վրա է, և որևէ մեկը նրա կարծիքը չի հարցնում։ Քանդվող շենքը շատ լավ արտացոլում էր իր կառուցման այն ժամանակաշրջանը»,- շեշտեց Հրաչյա Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ խախտվում են բոլոր կարգերը, ճիշտ այնպես, ինչպես «Երիտասարդական պալատի» ժամանակ, այսինքն՝ սկզբում քանդում են, հետո միայն մտածում, թե փոխարենն ինչ պետք է կառուցեն։

«Սկզբում պետք է նախագիծը լինի, թե ինչ են կառուցելու քանդելուց հետո, նախագիծը պետք է համաձայնեցվի, այնուհետև թույլատրվի կառույցը քանդել։ Այս շենքի դեպքում նման նախագիծ ասպարեզում չկա, մենք չգիտենք, թե տվյալ ճարտարապետն ո՞վ է, ի՞նչ է ուզում անել։ Ճարտարապետների պալատում մենք ունենք որակավորման հանձնաժողով, բոլոր նախագծողները և նախագծերը գալիս են մեր հանձնաժողով և ստանում համաձայնություն, այդ ճարտարապետը մեզ մոտ չի եկել։ Այստեղ ես մեկ վտանգավոր բան եմ տեսնում, որ այդ նախագիծն իր մեջ ներառում է նաև նախկին «Սևան» հյուրանոցի տարածքը, այսինքն՝ հյուրանոցի փոխարեն կառուցվում է այս շենքը՝ քանդելով նաև հետևի տարածքը»,- ընդգծեց ճարտարապետը։

Նա նկատեց, որ «Սևան» հյուրանոցի կառուցումը Երևանի կարևորագույն խնդիրներից է. այն ժամանակին գնել է լոնդոնաբնակ Վաչե Մանուկյանը, մեկ պայմանով՝ որ տվյալ շենքը քանդվի։

Հրաչյա Պողոսյանն առաջարկում է, որ նախագիծն անհապաղ քննարկվի։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ