22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս ժպիտում մեծ սեր կա. ինչպե՞ս են շնորհավորել Ռիտա Սարգսյանին նախկինում եւ այսօր /ֆիլմ/

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ տիկին Ռիտա Սարգսյանի տարեդարձն է: Անկախ վերջին շրջանում թացն ու չորը խառնելու եւ ամեն բան սեւացնելու ոմանց նպատակային ջանքերից, տիկին Ռիտայի հասաակական գործնեությունն ու դրա արդյունավետությունը անհերքելի է: Իհարկե, այսօր ֆեյսբուքում չկա այն աժիոտաժը, որ կար անցած տարի այս օրը, երբ օգտատերերը շնորհավորում էին տիկնոջը ծննդյան առթիվ: Նրանցից մեկը օրինակ՝ գրում էր, որ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երեխա ունեն.

«Կանացի, միշտ պոզիտիվ ու վառ, իսկ բարի գործերը անկախ ենթատեքստերից բարձր եմ գնահատում, քանի որ նրա նախաձեռնությունների շնորհիվ է, որ այսօր շատ ընտանիքներ երեխա ունեն, շատ փոքրիկներ բուժվում են ու էդպես շարունակ։ Ի վերջո, նա կին է, մայր, տատիկ ու պարզապես հմայիչ մի մարդ, ով իրենից միայն դրական էներգիա է ուղարկում»:

Բանաստեղծ Կարինե Աշուղյանը տիկին Սարգսյանին բնութագրել էր որպես լուսաճառագ: «Սիրելի, սիրելի, իմ լուսաճառագ, իմ հրաշք Ռիտա Ալեքսանդրովնա, Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն եւ երկար ու երջանիկ կյանք, թող այն անցնի Ձեր զավակների և թոռների սիրո ու հոգատարության մեջ, եւ լիուլի վայելեք նրանց երջանկությունը: Թող Աստված պահպանի այն ամենը, ինչը թանկ ու հարազատ է Ձեզ համար: Թող Ձեր ամեն օրվա մեջ անակնկալ ու սպասված զվարթ տոներ լինեն: Օրհնված լինեք։ Շատ սիրում եմ Ձեզ» առաջին տիկին, հրեշտակ մի քիչ շա՞տ չեն ոտնահարում մարդու իրավունքները երկու «բարդ» աշխատանքների կցելով»:

Երգահան, սցենարիստ՝ Քրիստ Մանարյանի շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Սարգսյանը հայ արվեստագետների կողքին է եւ Մանարյանների «Ագուլիս» թատրոնը իր շնորհիվ է, որ ոտքի է կանգնում .

«Սիրելի տիկին Ռիտա Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ ու մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն, անսպառ ժպիտ և երկար տարիների կյանք, էն նույն կյանքը, որը Դուք պարգևում եք շատ ու շատ պստիկների Ձեր սրտացավ վերաբերմունքով ու կոնկրետ գործերով, որոնք ոչ միշտ են բարձրաձայնվում: Լինելով ստեղծագործող անհատ. Դուք նաեւ հայ արվեստագետների կողքին եք մշտապես, բազում բարեգործական նախագծերով, ինչը չի կարող չոգևորել: Մանարյանների «Ագուլիս» թատրոնը Ձեր ուշադիր և կամեցող վերաբերմունքի շնորհիվ է, որ կրկին ոտքի է կանգնում ու որոշ ժամանակ անց կվերաբացվի: Բարօրություն Ձեզ, նորանոր ստեղծագործական հաջողություններ և անսպառ լավատեսություն»:

 «…Անկեղծ ուրախ եմ, որ մեր տղաները ունեն մի վստահելի ընկեր, ում կարող են դիմել ամեն ամեն հարցով: Շնորհավորում ենք ծննդյան տոնի կապակցությամբ»,-գրում էր մեկ այլ օգտատեր: 

Հայաստանի Օպերայի եւ Բալետի թատրոնի ֆեյսբուքյան էջը շնորհավորական ուղերձում գրել էր՝ «Անչափ գնահատելի է օպերային եւ բալետային արվեստները զարգացնելուն, հանրահռչակելուն միտված նրա ջանքերը, իսկ մեզ` ստեղծագործողներիս համար, խիստ ոգևորիչ է թատրոնի նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրությունն ու ջերմ վերաբերմունքը»: 

Սրանք այն շնորհավորանքներն էին, որ արվել էին ըիկնոջ տրեդարձին անցած տարի, երբ վերջինս դեռ առաջին տիկին էր:

Ի՞նչ են գրում այսօր ֆեյսբուքում նախկին առաջին տիկին, պարզապես տիկին Ռիտա Սարգսյանին.

-Բարև Ձեզ Մ., ինպե՞ս է ընթանում Ձեր հղիությունը:
-Ամեն ինչ արդեն շատ լավ էէէ: Գարուն եք բերել մեր տուն: Մեր տղան մարտի մեկին ծնվեց: Անչափ շնորհակալ ենք բոլորիցդ:

Շնորհավոր Ձեր տարեդարձը մեր շատ սիրելի տիկին Ռիտա Սարգսյան: Արդեն 640-րդ ընտանիքում նոր գարուն բացվեց Ձեր շնորհիվ: Ձեզ ցանկանում եմ քաջ առողջություն, հարատև երջանկություն և Ձեր աստվածահաճո գործունեությունը թող լինի էլ ավելի օրհնված ու շարունակական, գրում է Անի Խալաթյանը

Այս ժպիտում մեծ սեր կա և այդ սիրո անունը հայրենասիրություն է: Նա իր ողջ սերն ու բարությունը նվիրեց մանուկներին, և այն կանանց, ովքեր կարողացան ճաշակել մայրանալու բերկրանքը:”Նվիրիր կյանք” և “Արագիլ” հիմնադրամների ծրագրերի շրջանակներում հարյուրավոր ընտանիքներ երջանկացան:Այդ ամենն այս հրաշք տիկնոջ շնորհիվ,ում տարեդարձն է այսօր : Ասում եմ շնորհավոր…ամենահրաշք անձնավորություն, լավ մայր , բարի տատիկ, հոգատար տիկին և սիրված զոքանչ, թող Ձեր կյանքն ուրախ և առողջ ապրեք, երկար և անարցունք :Սիրում ենք Ձեզ»,-գրում է Աննա Սահակյանը:

«Մի ժամանակ կար, երբ ՀՀ-ն ուներ Առաջին տիկին, ով առանց պոպուլիզմի անում էր իր իսկ կողմից՝ իր առջև դրված աշխատանքը:  Տիկին Ռիտա Սարգսյան ✔️»,-գրում է Տիգրան Վարդանյանը: Շնորհավորանքները շատ են:

Henaran.am-ը միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով տիկին Ռիտա Սարգսյանին առողջություն, սեր եւ խաղաղություն: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ