Մահացել է Queen խմբի առաջին բաս-կիթառահարը
Մահացել է Queen բրիտանական խմբի առաջին բաս-կիթառահար Մայք Գրոուզը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է խմբի թմբուկահար Ռոջեր Թեյլորը:
«Այնքան տխուր է իմանալ իմ հին ընկեր Մայք Գրոուզի մասին: Նա միշտ զիլ է հնչել: Հանգչիր խաղաղությամբ», – գրել է Թեյլորը:
Գրոուզը խմբին միացավ 1970-ին, երբ նա մոտ 22 տարեկան էր, եւ խմբում նվագեց մի երկու ամիս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Queen խմբի «Bohemian Rhapsody» երգը դարձել է 20-րդ դարի ամենաշատ լսված երգը: