29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հաստ որովայնը նուրբ միտք չի ծնի. սուրբ հայրերը՝ պահքի մասին

Քանի որ պահք չպահեցինք, դրա համար էլ դրախտից դուրս նետվեցինք: Ուրեմն, պահք պահենք, որպեսզի նորից դրախտ մտնենք:

Ինչքան որ մարմնից ես խլում, այնքան հոգուն ես ուժ տալիս:

Որովայնը պայմանագրերի մեջ ամենահավատարիմ դաշնակիցն է, ոչ մի բան չպահպանող մի մառան. եթե դրա մեջ շատ բան է դրված, ապա իր մեջ վնաս է պարունակում, իսկ դրվածը չի պահպանում:

Զգուշացեք պահքը կերակրից հասարակ հրաժարման հետ նույնացնելուց: Նրանք, ովքեր կերկարից հրաժարվում են, բայց իրենց վատ են պահում, նմանվում են սատանային, ով, թեև ոչինչ չի ուտում, այնուամենայնիվ մեղանչելուց չի դադարում:

Սբ. Բարսեղ Մեծ

Մարմնի պահքը հոգու կերակուրն է:

Անհնար է, որ կրակը ջրի մեջ վառվի. ապաշխարությունն էլ առանց պահքի է անհնար:

Հաստ որովայնը նուրբ միտք չի ծնի:

Սբ. Հովհաննես Ոսկեբերան

Հոգին ոչ մի բանով այնքան չի խոնարհվում, որքան` եթե որևէ մեկը կերակուրի մեջ ժուժկալ լինի:

Երբ Դավիթն առյուծի հետ էր մարտնչում, նրա կոկորդից էր բռնում: Մենք էլ, եթե կոկորդն ու որովայնը զսպենք, ապա Աստծո օգնությամբ անտեսանելի առյուծին (սատանային) կհաղթենք:

Աբբա Պիմեն

Դևերի պարագլուխն անկյալ Արուսյակն է, իսկ կրքերի գլուխը` շատակերությունը:

Տիրապետիր որովայնին, քանի դեռ նա քեզ չի տիրապետել:

Սբ. Հովհան Կղեմաքոս

Փայտը որքան շատ է, կրակն այնքան ուժեղ է. որքան կերակուրներն են շատ, այնքան էլ տռփանքն է մոլեգին:

Ավելորդ կերակուրը մարմինը դարձնում է չափից ավելի բեռնավորված նավ, որը ալիքների նվազագույն շարժման դեպքում խորտակվում է:

Աբբա Ղևոնդիոս

Կենդանիներից ո՞րն է առյուծի պես զորեղ. բայց իր որովայնի պատճառով նա էլ է որոգայթի մեջ ընկնում, և այնժամ նրա ողջ զորությունը հպատակվում է:

Սբ. Հովհաննես Կարճահասակ

Եթե քեզ շատ ու համեղ կերակուրի հեշտանքն է գրգռում, ապա հիշի՛ր դրանից առաջացող գարշահոտությունը ու կհանգստանաս:

Աբբա Եսայի

Որկրամոլն աշխատում է ու տրտմում նրա մասին, թե ինչպե՞ս իր որովայնը կերակուրներով լցնի, իսկ երբ ուտում է, մարսողության ժամանակ է տանջվում: Բայց պահեցողությունը առողջությամբ ու սթափությամբ է ուղեկցվում:

Սբ. Եփրեմ Ասորի

Երբեք չի կարող կատարյալ մաքրության հասնել նա, ով հույս ունի այն ձեռք բերել լոկ պահեցողությամբ, այսինքն` մարմնական պահքով, եթե չգիտակցի, որ պահեցողությունը պետք է նրա համար, որպեսզի մարմինը պահքով խոնարհեցնելուց հետո, ավելի հեշտորեն կարողանա պայքարի մեջ մտնել այլ կրքերի հետ:

Աբբա Սրապիոն

 Օֆելյա Ստեփանյանի հանրագրից
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ