23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճապոնիան ոսկրածուծի վնասվածքների բուժման նոր մեթոդ է մշակում

Տոկիոյի Կեիո համալսարանի հետազոտողների խումբը, որը դիմել է Ճապոնիայի առողջապահության նախարարությանը՝ թեստի անցկացման համար՝ օգտագործելով ողնուղեղի վնասվածքների բուժման նոր մեթոդը, կսկսվի հիվանդների հավաքագրումն այս աշնանից:

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել աշխարհում առաջին կլինիկական հետազոտության անցկացմանը, որի ընթացքում արհեստականորեն ստացված ցողունային բջիջները կօգտագործվեն բուժելու համար ողնուղեղի վնասվածքների պատճառով շարժողական ֆունկցիաների կորստով  տառապող հիվանդներին:

Տոկիոյի Կեիո համալսարանի հետազոտողները, պրոֆեսոր Հիդեյուկի Օկանոյի գլխավորությամբ, փորձ կանցկացնեն` նյարդային ցողունային բջիջների ներմուծման ճանապարհով, որոնք ստացվել են  այսպես կոչված վերարտադրողական բազմաստիճան ցողունային բջիջներից: Դրանք կներդրվեն այն մարդկանց մեջ, ովքեր  սպորտային պարապմունքների ժամանակ կամ ճանապարհային պատահարների ընթացքում վնասվածքներ են ստացել: Հիվանդների հավաքագրումը տեղի կունենա այս աշնանից մինչեւ հաջորդ ձմեռ, հաղորդում է Kyodo Tsusin ճապոնական գործակալությունը:

Բուժման այս մեթոդի կիրառումը կենդանիների վրա արդեն առաջին դրական արդյունքներն է տվել: Պրոֆեսոր Հեդեյուկի Օկանոյին եւ նրա թիմին հաջողվել է  բուժել կաթվածահար կապիկի:

Օսակի համալսարանի հետազոտական թիմը, իր հերթին, Առողջապահության նախարարության քննարկմանն է ներկայացրել կլինիկական փորձարկման պլանը, որի ընթացքում փոխպատվաստվում է բազմաստիճան վերարտադրողական ցողունային բջիջներից ստացված եղջերաթաղանթը՝ տեսողական հիվանդությունների բուժման նպատակով, հաղորդում է Ռեգնումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ