Ժնեւում ցուցադրվել է աշխարհում ամենահզոր մեքենան
Խոսքն ամենահզոր իտալական ավտոմեքենայի մասին է, որով թույլատրվում է երթեւեկել սովորական ճանապարհներով եւ փողոցներով: Հաշվի առնելով, որ Իտալիան Ferrari-ի, Lamborghini-ի եւ այլ սուպերկառերի հայրենիքն է, նոր էլեկտրական մեքենան պարզ է, որ պակաս հզոր չի լինի:
Հնարավոր է, որ դա ընդհանրապես պատմության մեջ ամենահզոր մեքենան է: Automobili Pininfarina ընկերությունը պնդում է, որ իր Battista մոդելը 2 վայրկյանում մինչեւ 80 կմ/ժ արագություն է հավաքում, 12 վայրկյանում`մինչեւ 220 կմ/ժ:
Մոդելը վերջերս է ցուցադրվել Ժնեւի ավտոսրահում եւ արժի 2 մլն ֆունտ:
Շարժիչի հզորությունը հավասար է 1900 ձիաուժի. սա Formula 1 ավտոմեքենաներից մոտ երկու անգամ ավելի է:
Automobili Pininfarina Michael Persche ընկերության ղեկավար Մայքլ Պերշկեի խոսքերով, այս մեքենան ապացուցում է, որ էլեկտրական շարժիչը եւ բարձր շահագործման որակը չեն բացառում միմյանց, հաղորդում է bbc.com-ը: