12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Տրդատ Սարգսյանի հարսանիքի ճոխությունը զարմացրել է թիմին: Փաշինյանը անտրամադիր է եղել. Ժողովուրդ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել «Դվին» ռեստորանային համալիրում, քավորն էլ եղել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նստել են մի սեղանի շուրջ իրենց կանանց հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտրամադիր է եղել, ոչ մեկի հետ […]

Որքան է «նստել» պետբյուջեի վրա ԱԺ պաշտոնյաների Կատար այցը. Հրապարակ

ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գեւորգյանի եւ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի Հակոբյանի՝ Քաթար գործուղման հետ կապված ճանապարհածախսը վճարվել է ՀՀ 2022 թ. պետական բյուջեով՝ ԱԺ-ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հարցին պատասխանել են ԱԺ-ից։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Քաթարի կառավարության հրավերով եւ ծախսերով մեկնել էր Քաթար, նրան ուղեկցել էին Համլետ […]

Փաշինյանը հանձնարարել է կատարել Ալիեւի հերթական պահանջը. Հրապարակ

Մինչ դեկտեմբերի 3-ը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական խնդրի անվան տակ կփակեին Լաչինի ճանապարհը, Ալիեւը հող էր նախապատրաստում՝ հայտարարելով, թե այդ ճանապարհով ռազմական տեխնիկա է փոխանցվում։ Արցախի թերթի աղբյուրներից տեղեկացնում են, որ, ընդառաջելով այդ հայտարարություններին եւ կատարելով Ալիեւի հերթական պահանջը, Փաշինյանը հանձնարարել է մեծ խմբաքանակով ծանր զինտեխնիկա հանել Արցախից, որպեսզի Ալիեւին ապացուցի, որ ինքը ոչ թե զինում […]

Համբարձում Մաթևոսյանն այևս ՀՀ փոխվարչապետը չէ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

«Ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր, վարչապետ կոչեցյալը հնչեցրել է հերթական «իմաստուն» միտքը․«․․․Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը․․․»։ Հիշեցի նրա տարիներ առաջվա բարբաջանքը․ «Արցախի հարցի այնպիսի լուծում, որը կբավարարի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանցի ժողովուրդներին»։ Արդյունքը տեսանք ինչ եղավ, դավաճանը բավարարեց Ադրբեջանի շահերը։ Հետևաբար, ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջների իրականացում, […]

Բանակը դարձրեցիք «կլուբնիկ», երկիրն էլ ՝ բուֆետ… Շուտով թուրքերի համար երեւի խաշ էլ կդնեք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանգիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակեցին, իսկ ԱԺ -ում քպ-ն նոր բուֆետ է բացում։ Բանակը դարձրեցիք «կլուբնիկ», երկիրն էլ ՝ բուֆետ… Շուտով թուրքերի համար երեւի խաշ էլ կդնեք»։

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը ադրբեջանցի՝ իբր բնապահպան-ակտիվիստների կողմից Հայաստանը Արցախին կապող մայրուղին փակելու կապակցությամբ․ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի […]

Բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ. Արշակ Աբրահամյան

Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը։ «Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ`որպեսզի թույլ չտան Արցախի բլոկադան»,- գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի