10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարող է տեղի ունենալ Հայաստանում. եթե շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, բերելու է ծայրահեղ իրավիճակի. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար գլխավոր խնդիրն է հասկանալ՝ եթե Ռուսաստանն իր խնդիրը չի իրականացնում Արցախում, ապա ո՞վ պետք է զբաղվի արցախցիների ճակատագրով։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանում ու, Աստված չանի, որ մենք գանք, հասնենք այն կետին ու ասենք՝ գիտեք, Հայաստանը չունի այդ ռեսուրսը ու այս պայմաններում անվտանգություն իրականացնելու որևէ նպատակ չի կարող իրականացնել, այդ ժամանակ էլ կառաջանա ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե Արցախի շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, բերելու է ծայրահեղ իրավիճակի։

«Այս իրավիճակի համար առաջին պատասխանատուն ՀՀ իշխանությունն է ու ՀՀ իշխանությունը չի կարող մի կողմ քաշվել ու պատասխանատվությունը բարդել միջազգային տարբեր կազմակերպությունների վրա», – ասաց նա։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ