10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ո՞ւմ դեմ է բողոքում «Anglo Asian Mining»-ը, Արցախի դե ֆակտո իշխանությունների՞. Եթե այո, ապա թող բանակցեն ուղիղ նրանց հետ, ոչ թե շրջափակման մեջ պահեն 120.000 մարդու»

Ադրբեջանագետ Տատթիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «Anglo Asian Mining»-ը նամակ է հղել մի շարք միջազգային կազմակերպությունների և կառավարությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչներին ընկերության գործունեության և ներկայումս շահագործվող հանքավայրերում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ:

Ընկերությունը դիմել է այդ կառույցներին ՝ խնդրելով աջակցել իր օրինական իրավունքների վերականգնմանը և ապահովել իր աշխատակիցների անվտանգ մուտքը դեպի Ղարաբաղի «Ղըզըլբուլաղ» և «Դեմիրլի»(Կաշեն ու Դրմբոն) հանքեր և հարակից տարածքներ»։

Սա այն բրիտանական ընկերությունն է, որ գնել է հանքերը, որոնք գտնվում են Արցախի իշխանությունների դե ֆակտո վերահսկողության տակ։

Հիմա հարց ո՞ւմ դեմ է բողոքում ընկերությունը, Արցախի դե ֆակտո իշխանությունների՞։ Եթե այո, ապա թող բանակցեն ուղիղ նրանց հետ և փորձեն լուծում գտնել, ոչ թե շրջափակման մեջ պահեն 120.000 մարդու։

yandex.ru

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ