28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր իշխանություններին քննադատողներից ոմանք հոգևոր հեղափոխության անհրաժեշտության մասին են խոսում. Արմեն Նավասարդյան

ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջքւմ գրել է.
 
«Այսօր իշխանություններին քննադատողներից ոմանք հոգևոր հեղափոխության անհրաժեշտության մասին են խոսում, Արցախի ազատագրումից, Արևմտյան Հայաստանի, անգամ աշխարհի ազատագրումից, բայց դրան հասնելու ամենաառաջին քայլը համարում են նորից «նախկիններին» մերժելը…Այսինքն այժմ էլ վեհ գաղափարներին են ձգտում նույն ֆալստարտով հասնել…
Իրենք ևս չեն թաքցնում, որ 2018թ.-ին հանրության մեծ մասը սխալներ է թույլ տվել, ուղղակի «զարմանալի» կերպով մոռանում են նշել խնդրի հոգևոր ասպեկտի հանդեպ մարդկանց թույլ տված ամենակարևոր հանցավոր սխալի մասին. իրենց ստամոքսն ավելի ճոխ բավարարելու սին հույսերով` նույն Արցախն ազատագրողների փոխարեն նախընտրեցին նրանց, ովքեր Արցախը բեռ են համարել, ովքեր անհայրենիք էին, հոգևոր արատների նեխած փունջ և դա երբեք չէին թաքցնում…
Արցախն ազատագրողներին վարկաբեկելով` Արցախի ազատագրման մասին սին հույսերով մարդկանց սնելը հոգևոր հեղափոխություն սկսելուն տանող ամենակեղծ ու ստոր ուղին է, որը տանելու է հոգևոր դեգրադացման խիստ տաժանավայր…
 
Այո նախկինները անսխալական չէին, բայց նրանց հասցեին հնչող մեղադրանքներից շատերը խիստ չափազանված են…Հոգևոր հեղափոխության անհարժեշտության մասին ինքս եմ խոսել և կողմ եմ դրան, բայց այն գործիքները որով ոմանք այսօր փորձում են կառուցել դեպի հոգևոր հեղափոխություն տանող ուղին` ժանգոտած լինելով հանդերձ նաև պատկանում են «ներկաներին» իշխանության հասցրած օտարին…
Գրեթե նույն հոգևոր մակարդակում գտնվող հասարակությունը տարիներ առաջ ուներ Արցախ ազատագրած ու ազգային գաղափարների իրականացմանը ձգտող իշխանություն, այժմ ունի Արցախը հանձնող և ազգային գաղափարախոսությունը մերժող իշխանություն…
Հասարակության մեջ առկա հոգևոր ախտերից շատերը նույնն են մնացել, և այս կոնտեքստում չմոռանանք նրանց մասին ովքեր իրենց վարքագծով «նախկինների» անունը արատավորելուց հետո այժմ էլ համախմբվել են «ներկաների» շուրջ…
 
Նման պայմաններում որքան Փաշինյանին մեղադրելն է բնական, այդքան էլ անբնական է «նախկիններին» մեղադրելը, որովհետև եթե Փաշինյանին կարելի է մեղադրել դավաճանության մեջ, ապա նախկիններին ուղղված մեղադրանքները գուցե ակամայից, անուղղակի կերպով վերածվում են ազգային գաղափարներ կրելու, Արցախն ազատագրելու մեջ մեղադրանքների…
Հոգևոր հեղափոխությունն անհրաժեշտություն է, որը «նախկինները» չհասցրեցին իրականացնել…»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ