«Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում»
Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 2 տարում Ադրբեջանը Դաշքեսան-օկուպացրած(հանձնված) Քարվաճառ-օկուպացրած(հանձնված) Բերձոր կառուցել է 334կմ նոր ճանապարահ, որը համարում են ռազմաստրատեգիական:
Ավելին, նոր ճանապարհը անցնում է Մռավի լեռան միջով:
Չնայած այն, որ ձմռանը Քարվաճառում շատ ճանապարհներ կա՛մ անանցանելի են կա՛մ շատ դժվարանցանելի՝ Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում:
Քարվաճառում նոր զորամասեր են կառուցվել, մեծ թվով զինտեխնիկայի կուտակմամբ, օկուպացվել են Հայաստանից ստրատեգիական բարձրունքներ. Ալիևը ամեն բան անում է, հետագա հարձակման դեպքում հեշտ ճեղքելի դարձնի Սյունիքը և հեշտությամբ այն կտրի Հայաստանից:
Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ 2 տարի Հայաստանի ոչ հայկական կառավարությունը ոչինչ չի արել ՀՀ ՊՆ-ն արագ տեմպերով ոտքի կանգնեցնելու համար, ու էս իրականության մեջ «մենք» շարունակում ենք անտեսել Մեծ Ոճիրը:
Հ.Գ.Գ. Քարտեզում պատկերված ճանապարհի գիծը պայմանական է»: