28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ձեր ճակատներից 5.000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Եւ Շուշիի, եւ Հադրութի, եւ Լաչինի, եւ Գորիս-Կապան ճանապարհի , եւ Սեւ լճի հանձնման պատասխանատուն ու մեղավորը դուք եք՝ կապիտուլյանտներ։
 
Փաշինյանի ԱԽՔ պաշտոն զբաղեցնողն ասում է՝ Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է։
Հայաստանից օկուպացված 150 քառ.կմ տարածքի պատասխանատուն էլ հո դուք էիք։
Բա ինչու՞ տվեցիք։
 
Սեւ լճի,Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի թշնամուն տալու պատախանատուն ո՞վ է։
Իսկ Բերձորի ու Աղավնոյի հանձնելու պատասխանատուն ո՞վ է։
Դուք եք…Նիկոլն ու դու, կապիտուլյանտներ։
Հ.Գ. Ձեր ճակատներից 5.000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք» ։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ